Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏԱՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊ ...

17.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.06.2019  -ից մինչեւ   17.01.2020  -ը:
 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%83.pdf

(ուժը կորցրել է 16.01.2020 թիվ 28-Լ հրաման)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

11 փետրվարի 2019 թվականի N 83-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 791-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 13-րդ և 14-րդ ենթակետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 791-Լ հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2019 թ. հունվարի 11-ի

N 83-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը (այսուհետ` Վարչություն) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 6-ի N 99-Լ որոշման համաձայն:

1.2 Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, Կոմիտեի նախագահի (այսուհետ` Նախագահ) հրամաններով և այլ իրավական ակտերով:

1.3 Վարչությունը գործունեության ընթացքում համագործակցում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան պետական մարմինների հետ:

1.4 Վարչության աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացնում է Նախագահի` իրավական հարցերով տեղակալը:

1.5 Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը, իսկ նրա բացակայության դեպքում` Վարչության պետի տեղակալը (տեղակալներից մեկը), իսկ Վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում` բաժինների պետերից մեկը:

1.6 Վարչության բաժինների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են բաժինների պետերը:

1.7 Վարչության հարկային ծառայողների օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքները և պարտականությունները ամրագրվում են Նախագահի կողմից հաստատված հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով:

1.8 Վարչությունում գործավարությունը և գաղտնիության պահպանման միջոցառումներն իրականացվում են Նախագահի կողմից սահմանված կարգով:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. Հայաստանի Հանրապետության տնտեսական դաշտում հնարավոր ստվերային երևույթների առաջացմանը նպաստող պայմանների և պատճառների բացահայտում, դրանց վերացման ուղղությամբ միջոցառումների մշակում և իրականացում:

2.2. Հարկային հանցագործությունների կանխում, հայտնաբերում, բացահայտում և խափանում: Իր իրավասության շրջանակներում` հարկային և մաքսային իրավախախտումների հայտնաբերում, կանխում, ինչպես նաև առերևույթ հանցագործության մասին տեղեկատվության փոխանցում համապատասխան իրավապահ մարմիններին:

2.3. Իրավախախտումների կանխման և հայտնաբերման նպատակով Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների (ապառքների), սնանկության վարույթների ուսումնասիրություն և վերլուծություն:

2.4. Բացահայտված իրավախախտումների փաստով հետաքննության իրականացում:

2.5. Փորձաքննության նշանակում և փորձաքննության նշանակման միջնորդություն:

2.6. Իր իրավասության շրջանակներում օտարերկրյա պետությունների պետական և այլ մարմինների հետ համագործակցում:

2.7. Վարչության կողմից իրականացվող գործունեությանը վերաբերող դիմումների, հարցումների ուսումնասիրություն և ընթացքի ապահովում:

2.8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում չհաշվառված կամ առանց լիցենզիայի (թույլտվության) կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման (թույլտվության) ենթակա գործունեությամբ, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ միջոցների ձեռնարկում: 2.9. Համապատասխան միջոցառումների ձեռնարկում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգության ապահովման համար:

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1. Թիվ 1 Երևան քաղաքի բաժին,

3.2. Թիվ 2 Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բաժին,

3.3. Թիվ 3 Տավուշի և Լոռիի մարզերի բաժին,

3.4. Թիվ 4 Շիրակի և Արագածոտնի մարզերի բաժին,

3.5. Թիվ 5 Արարատի և Արմավիրի մարզերի բաժին,

3.6. Թիվ 6 Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի բաժին,

3.7. Թիվ 7 ոլորտային բաժին,

3.8. Թիվ 8 ոլորտային բաժին,

3.9. Թիվ 9 աշխատանքների կազմակերպման բաժին,

3.10. Թիվ 10 հետաքննության բաժին,

3.11. Թիվ 11 վերլուծության բաժին,

 

4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(4-րդ կետը խմբ. 07.06.2019 թիվ 375-Լ հրաման)

 

4.1. Վարչության աշխատանքների կազմակերպման, ոլորտային և տարածքային բաժինների գործառույթներն են.

4.1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում, մասնավորապես.

1) օպերատիվ հարցում,

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում,

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում,

4) հսկիչ գնում,

5) վերահսկելի մատակարարում և գնում,

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում,

7) արտաքին դիտում,

8) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում,

9) օպերատիվ ներդրում,

10) օպերատիվ փորձարարության իրականացում:

4.1.2. Հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի և հանգամանքների առկայության դեպքում համապատասխան օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական միջոցառումների, այնուհետև ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում` օրենքով նախատեսված կարգով,

4.1.3. Օպերատիվ հաշվառման գործերի վարում,

4.1.4. Վարչության գաղտնի հաստիքային աշխատակիցների ներդրում հիմնարկներում, կազմակերպություններում կամ խմբավորումներում,

4.1.5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունների, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցների օգտագործում,

4.1.6. Քննիչի, հետաքննության մարմնի գրավոր հանձնարարությունների, դատախազի գրավոր ցուցումները, քննիչի և դատարանի որոշումների կատարում,

4.1.7. Համագործակցում իրավապահ մարմինների հետ իր լիազորություններն իրականացնելիս` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոչնչացման ենթակա տեղեկությունների,

4.1.8. Օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկությունների հավաքագրում,

4.1.9. Միջպետական համաձայնագրերի շրջանակներում համապատասխան համագործակցության իրականացնում հարկային հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ,

4.1.10. Իր իրավասության սահմաններում օպերատիվ-հետախուզական քարտադարանների, տեղեկատվական պահոցների ստեղծում և վարում,

4.1.11. Տեղեկատվական-որոնողական և վերլուծական աշխատանքների իրականացում,

4.1.12. Վարչության կողմից հայտնաբերված իրավախախտումների ուղղությամբ նյութերի նախապատրաստում և սահմանված կարգով դրանց ընթացքի ապահովում,

4.1.13. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպում հարկային հանցագործություններ կատարած, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ,

4.1.14. Պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկությունների հավաքագրում,

4.1.15. Մինչև օպերատիվ-հետախուզական գործողությունների կազմակերպումը, ստացված և ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, ըստ օրենսդրության, նախապատրաստում, ստուգում, մշակում և արդեն իսկ կատարված (նաև կատարվող) իրավախախտումների հաշվառման ու օպերատիվ նյութերի իրացման գործառույթի իրականացնում,

4.1.16. Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շրջանակներում ստվերային տնտեսությանը նպաստող պայմանների և պատճառների բացահայտում, միջոցառումների մշակում և իրականացում դրանց վերացման ուղղությամբ,

4.1.17. Մասնակցում Վարչությունում կադրերի համալրմանը, վերապատրաստմանը, ուսուցմանը վերաբերող ծրագրերի մշակմանը և իրացմանը,

4.1.18. Մասնակցում օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին,

4.1.19. Օրենսդրությամբ սահմանված իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ գործողությունների կատարում,

4.1.20. Մասնակցում Կոմիտեի համակարգում մշտապես գործող հանձնաժողովների աշխատանքներին,

4.1.21. Անդամակցում ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին, կատարում նրա որոշումներով ամրագրված կետերի պահանջները, դրա շրջանակներում կազմում է տեղեկանքներ, զեկույցներ, ինչպես նաև հաշվետվություններ,

4.1.22. ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարանցիկ մաքսային հայտարարագրերի ուսումնասիրություն,

4.1.23. Իր իրավասությունների շրջանակներում տեղեկատվության ազատության ապահովում:

4.2. Վարչության` վերլուծության բաժնի գործառույթներն են.

4.2.1. Առերևույթ հանցագործության մասին տեղեկատվության հաղորդում, փաստաթղթերի փոխանցում հետաքննության բաժին,

4.2.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կատարված իրավախախտումների, դրանք կատարած անձանց բացահայտելուն, ինչպես նաև` իրավախախտումները կանխելուն և խափանելուն ուղղված գործողությունների իրականացում,

4.2.3. «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգի, հարակից և այլ տեղեկատվական բազաների հիման վրա ուսումնասիրությունների կատարում` խախտումներ թույլ տրված տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերում դրա արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացում,

4.2.4. Փորձաքննության նշանակման միջնորդություն,

4.2.5. Վերլուծական-տեղեկատվական օգնության տրամադրում Վարչության

բաժիններին` աշխատանքների կազմակերպման հարցում,

4.2.6. Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների չվճարած պարտավորություններ ունեցող հարկ վճարողների ցանկերի ուսումնասիրություն, ըստ`

1) հարկային մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակում կատարված ստուգման ակտերով արձանագրված գումարների,

2) հարկ վճարողի մոտ ստուգում կատարելու անհնարինության դեպքում կազմված հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների նախնական հաշվարկների,

3) կամերալ ուսումնասիրության արդյունքներով արձանագրված հարկային օրենսդրության խախտումների հետևանքով չվճարված հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով վճարման ենթակա գումարների վերաբերյալ արձանագրությունների,

4) կանխամտածված և կեղծ սնանկության հնարավոր դեպքերի մասին համապատասխան ստորաբաժանումից ստացված տեղեկատվության,

4.2.7. Բաժնի գործառույթների իրականացման ընթացքում անհրաժեշտության դեպքում տնտեսվարող սուբյեկտներին կամ իրավախախտմանն առնչվող այլ անձանց ծանուցումներ ուղարկել, համապատասխան փաստաթղթեր պահանջել և դրանց շուրջ հայտարարություններ վերցնել,

4.2.8. Ձեռնարկում է միջոցներ պետությանը պատճառած վնասների վերականգՆման ուղղությամբ,

4.2.9. Բաժնի աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունների և հաղորդումների պատրաստում,

4.2.10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բաժինն իրավունք ունի իրականացնել անձանց դիմումների, գրությունների ուսումնասիրում և ընթացքի ապահովում,

4.2.11. Նախագահի, նրա տեղակալի և Վարչության պետի այլ հանձնարարականների կատարում,

4.2.12. Կոմիտեի աշխատակիցների նկատմամբ հակաիրավական գործողությունների կանխում, քննչական և հետախուզական գործողություններ իրականացնող աշխատակիցների անվտանգության ապահովում,

4.2.13. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանում

4.3. Վարչության` հետաքննության բաժնի գործառույթներն են.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունների կատարում, մասնավորապես.

1) Հանցագործության մասին հաղորդումների ընդունում, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստում,

2) Նախապատրաստվող նյութերով դեպքի վայրի զննության կատարում, հետազոտման համար նմուշների ստացում, փորձաքննության նշանակում,

3) Պետական կառավարման մարմիններից, կազմակերպություններից ու քաղաքացիներից փաստաթղթերի, նյութերի պահանջում, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին,

4) Դեպքին առնչվող անձանց ծանուցում և բացատրությունների ստացում,

5) Վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարում,

6) Քրեական գործի հարուցում, հետաքննության կատարում կամ քրեական գործ հարուցելը մերժում,

7) Քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ քննչական անհետաձգելի գործողությունների կատարում,

8) Սահմանված կարգով մասնագետների, փորձագետների, թարգմանիչների ներգրավում,

9) Քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողությունների իրականացում,

10) Համագործակցում իրավապահ մարմինների հետ իր լիազորություններն իրականացնելիս:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.02.2019
N 83-Լ
Հրաման