Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 485-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 732-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում» ծրագրի մասին» N 485-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ծրագրի 8-րդ կետում «2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը» բառերով.

2) ծրագրի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «միկրոավտոբուսի ձեռքբերում` 12,000,000 դրամ» բառերը փոխարինել «միկրոավտոբուսի ձեռքբերում` 13,500,000 դրամ» բառերով.

3) ծրագրի 10-րդ կետի 9-րդ ենթակետում «պաշտպանիչ միջոցների ձեռքբերում` 7,241,000 դրամ» բառերը փոխարինել «պաշտպանիչ միջոցների ձեռքբերում` 5,741,000 դրամ» բառերով:

2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ջիթի-Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01279972) 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում` 1,292,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գլոբալ Իմպեքս Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03025324) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ հատ նոր JAC M4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում` 13,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

pin
Փոխվարչապետ
30.11.2020
N 732-Ա
Որոշում