Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ Կ ...

 

 

040.0786.290801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 786

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ «ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2001 թվականի մարտի 27-ին ստորագրված «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար GEF PPG N TF 024959 դրամաշնորհի մասին» նամակ-համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար GEF PPG N TF 024959 դրամաշնորհի մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՆՀ-856 հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով նախատեսված` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման փուլի աշխատանքների իրականացման համար ստեղծել «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում հաստատել «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը.

բ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նախապատրաստվող և իրականացվող բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2001
N 786
Որոշում