Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 157

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է առևտրային գործունեությամբ: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարել է ձեռքբերումներ, որոնց համար ստացել է հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնք վրիպմամբ չի ստորագրել հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, այլ ստորագրել է մեկ օր անց: Տվյալ դեպքում շրջանառության հարկի հաշվետվությունում կարո՞ղ է ներառել որպես նվազեցվող ծախս:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Նույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` նույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից,

i

- 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով` հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,

i

- 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը,

i

- 56-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ նույն հոդվածի 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:

i

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարողի կողմից անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ենթակա են նվազեցման այն հաշվետու ժամանակաշրջանի համար` առևտրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից, որում փաստացի կատարվել է ապրանքների ձեռքբերումը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 157
Իրազեկման թերթիկ