ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 փետրվարի 2021 թվականի N 159
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն, շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև չփոխհատուցվող և չհաշվանցվող հարկերը: Արդյո՞ք հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն վճարած շահութահարկը համարվում է այդպիսին և նվազեցվում է համախառն եկամտից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով և չափով,
i
- 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև` չփոխհատուցվող և օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները,
i
- 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը` նույն մասում նշված դեպքերում,
i
- 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)` օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ, պետական բյուջե վճարելու պարտավորությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային գործակալի ֆինանսական միջոցներից վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկը չի հանդիսանում տվյալ հարկային գործակալի, որպես հարկ վճարող` իր համար վճարվող օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկ, հետևաբար` շահութահարկով հարկման բազան որոշելիս ենթակա չէ նվազեցման համախառն եկամտից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ