Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 160

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտը անհատույց օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 120 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույք: Նկարագրված դեպքում կադաստրային արժեքը, թեպետև, հանդիսանում է շրջանառության հարկով հարկման բազա, այնուամենայնիվ, չի ներառվում իրացման շրջանառության մեջ և տնտեսվարող սուբյեկտը շարունակու՞մ է մնալ շրջանառության հարկ վճարող:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան` ձեռնարկատիրական եկամուտը կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումն է, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների,

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետին համապատասխան` իրացման շրջանառությունը ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտն է դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները,

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ նույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ նույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով,

i

- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի անհատույց օտարման գործարքի մասով եկամուտի (իրացման շրջանառության) հաշվարկման մասով օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է առանձնահատկություն, որը կիրառելի է նաև շրջանառության հարկ վճարողների նկատմամբ: Հետևաբար` շրջանառության հարկ վճարողների կողմից շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի անհատույց օտարման գործարքի մասով օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան հաշվարկված եկամուտը (իրացման շրջանառությունը) ներառվում է օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության մեջ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 160
Իրազեկման թերթիկ