Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 162

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ տարածքում մեկ այլ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի ցանկանում է արտարժույթով տրամադրել փոխառություն: Տվյալ դեպքում հնարավո՞ր է փոխառությունը տրամադրել արտարժույթով:

 

Պատասխան

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`

i

- 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,

i

- 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով` սպառողական փոխառությունը կամ սպառողական վարկը «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողական փոխառությունը կամ սպառողական վարկն է,

i

- 7-րդ հոդվածի 5.1-ին մասի համաձայն` ՀՀ տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ տարածքում փոխառությունները (բացառությամբ` սպառողական փոխառությունների) կարող են տրամադրվել արտարժույթով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 162
Իրազեկման թերթիկ