Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 163

 

ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությանը պատկանող շինության հրդեհման պատճառով «Բ» կազմակերպությունը կրել է նյութական վնաս, քանի որ «Բ» կազմակերպության ապրանքները ի պահ էին հանձնված «Ա» կազմակերպության պահեստում: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է և «Բ» կազմակերպությանն է ուղարկվել քրեական գործը կասեցնելու մասին որոշումը: Տվյալ դեպքում քննիչի որոշումը հիմք հանդիսանում է, որպեսզի «Բ» կազմակերպությունը հրդեհի հետևանքով առաջացած կորուստը ճանաչի որպես փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստ և նվազեցնի համախառն եկամտից: Արդյո՞ք կան հրդեհի հետևանքով ոչնչացված ապրանքների ձեռքբերմանը վերագրվող ավելացված արժեքի հարկի հաշվանցմանը վերաբերող սահմանափակումներ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԱԱՀ վճարողների կատարած ձեռքբերումների կորստի դեպքում այդ ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն` կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարի ավելացում կամ պակասեցում:

i

ՀՀ օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված են հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-5-րդ կետերով սահմանված` գույքի բնական, որակական, տեխնոլոգիական, պատահական կորուստներից տարբերվող փաստացի այլ կորուստների նվազեցման կարգավորումները: Նշված կարգավորումներին համապատասխան` փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստները համախառն եկամտից նվազեցվում են այդ կորստի չափով` հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքերում`

ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում,

բ) վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` այդ որոշման ընդունման հարկային տարում,

գ) դատարանի կողմից վնաս պատճառողին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ ընդունելու դեպքում` այդ ակտն ուժի մեջ մտնելու հարկային տարում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ

1) շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստները համախառն եկամտից նվազեցվում են օրենսգրքի 122-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում, մասնավորապես` վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` այդ որոշման ընդունման հարկային տարում,

2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ձեռքբերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների կորստի դեպքում ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում, այդ թվում` մաքսային կամ հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները օրենսգրքով սահմանված կարգով ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն` հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն համարվի:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 163
Իրազեկման թերթիկ