Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 164

 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Առևտրային կազմակերպությունը կամ ընդհանուր հարկման դաշտում գործող անհատ ձեռնարկատերը զբաղվում է առքուվաճառքի գործունեությամբ` ձեռքբերումները կատարելով ՀՀ տարածքում, որոնց դիմաց վճարումները կատարվում է ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցմամբ կամ վճարահաշվարկային տերմինալի միջոցով: Ստորև ներկայացվում է երեք տարբեր իրավիճակ, արդյո՞ք իրավիճակներում խախտվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրամարկղային գործառնությունների սահմանափակման որևէ դրույթ.

1. Առևտրային կազմակերպությունը կամ ընդհանուր հարկման դաշտում գործող անհատ ձեռնարկատերը (այսուհետ` կողմ 1) ֆիզիկական անձից (այսուհետ` կողմ 2) կատարում է ավտոմեքենայի գնում 4.700.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, վարչական նպատակներով օգտագործելու համար, որը վերջինիս կողմից ձեռք է բերվել նախորդ 365 օրվա ընթացքում: Վճարումը կատարվել է կողմ 1-ին չպատկանող բանկային հաշվից կողմ 2-ի բանկի հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով:

2. Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱՁ-ից կողմ 1-ը կատարում է ապրանքների գնում 450.000 դրամ ընդհանուր արժեքով, որի դիմաց կատարում է կանխիկ վճարում 250.000 դրամի, իսկ մյուս մասը վճարում է բանկային հաշվեհամարից:

3. Առևտրային կազմակերպությունից կողմ 1-ը գնում է հիմնական միջոց 400.000 դրամի, և 250.000 դրամը վճարում է կանխիկ, իսկ մյուս մասը վաճառող կազմակերպության աշխատակիցը գնորդ կազմակերպության անունից` վերջինիս լիազորագրի հիման վրա, մուտք է անում վաճառող կազմակերպության հաշվարկային հաշվին:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները,

i

- 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում,

i

- 386-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը,

i

- 419-րդ հոդվածով սահմանված են դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու համար պատասխանատվությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը`

1. գրությամբ նկարագրված դեպքում, քանի որ վճարումը կատարվում է բանկային հաշվից վաճառողի բանկային հաշվեհամարին, ապա ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն,

2. քանի որ գործարքի դիմաց կանխիկ դրամով կատարվող վճարումը չի գերազանցում առավելագույն չափը` 300 հազար դրամը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), ապա օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն համարվում խախտված,

3. եթե մատակարարված ապրանքի դիմաց վճարման ենթակա գումարը գնորդ կազմակերպության աշխատակցի (հաշվետու անձի) միջոցով տրամադրվում է մատակարար կազմակերպության աշխատակցին (հաշվետու անձին), որն էլ իր հերթին մուտքագրում է գումարը ապրանքն օտարող մատակարարի բանկային հաշվեհամարին (այդ թվում` վճարումը բանկում տարանցիկ հաշվի միջոցով իրականացնելու դեպքում) և, միաժամանակ գնորդ կազմակերպության մոտ առկա են մատակարարի բանկային հաշվեհամարին գումարների մուտքագրումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, ապա գնորդի և մատակարարի համար օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն համարվում խախտված:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 164
Իրազեկման թերթիկ