Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՏՐՈՆԻ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ՏՊԱԳՐՎՈՂ ՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 166

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ՏՊԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

2020 թ.-ին պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, որի հասույթը ոչ մի հաշվետու հարկային տարում չի գերազանցել 58.35 միլիոն դրամը իրականացնում է մանրածախ առևտուր երկու ՀԴՄ սարքերի միջոցով, որոնցից մեկը միացված է արտաքին (առևտրային) ծրագրին և ՀԴՄ կտրոնում ներառում է նաև ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում առկա տվյալները: Կազմակերպությունը ցանկանում է մանրածախ առևտուրը արտաքին (առևտրային) ծրագրով դադարեցնել և այլևս ՀԴՄ կտրոնում չներառել ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում առկա տվյալները: Տվյալ դեպքում կազմակերպությունը կարո՞ղ է երկու ՀԴՄ-ով աշխատելու դեպքում միայն մեկում ներառել ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում առկա տվյալները: Հաշվի առնելով 03.12.2020 թ.-ին ընդունված N 1976-Ն կառավարության որոշման 3-րդ հավելվածի 16-րդ և 17-րդ մասերը, կազմակերպությունը կարո՞ղ է ցանկացած պահի դադարեցնել ՀԴՄ կտրոնում ներառել ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում առկա տվյալները, քանի որ ոչ մի հաշվետու հարկային տարում ստացած հասույթը չի գերազանցել 58.35 միլիոն դրամը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ` կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի,

i

- 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի, մասնավորապես` ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան:

i

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման N 3 հավելվածի 16-րդ կետի համաձայն` ՀԴՄ կտրոնի վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել նույն կետով սահմանված պահանջը` անկախ հարկ վճարողի` հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նկարագրված դեպքում կազմակերպության` նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով իրացումից հասույթը չի գերազանցել 58.35 մլն դրամը, ապա ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի տպագրումը պարտադիր չէ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 166
Իրազեկման թերթիկ