Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 մարտի 2021 թվականի N 167

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

«Ա» կազմակերպությունը ՀՀ տարածք է ներմուծել եգիպտացորենի հիբրիդային սերմեր ցանքի համար, որի ԱՏԳ ԱԱ ծածկագիրն է 07129011000: Նշված ապրանքի մաքսազերծման համար վճարվել է ավելացված արժեքի հարկ: ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետի ավելացված արժեքի հարկից ազատված են գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը: Տվյալ դեպքում ԱՏԳ ԱԱ 0712011000 ծածկագրին դասվող ապրանքախմբի օտարումը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե ոչ, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 1209 ապրանքախմբին դասվող լոլիկի, վարունգի, կաղամբի սերմերի օտարումը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

i

- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ից ազատվում է գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը` անկախ այն հանգամանքից, թե ԱՏԳ ԱԱ դասակարգչի որ ծածկագրերին են դրանք դասվում,

2) տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ (մասնավորապես` «Սերմերի մասին», «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքներ) սահմանված կարգավորումներին համապատասխան գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմեր և տնկանյութ համարվող ապրանքների` ՀՀ-ում օտարման մասով կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված արտոնությունը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.03.2021
N 167
Իրազեկման թերթիկ