Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄ ...

 
i

(25.07.2022 թիվ 26-Լ հրամանի վերնագրում գրված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի մարտի 31-ի N 17-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» բառերը, սակայն հրամանի տեքստում սույն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթ չկա)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 17-Լ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՍԱԳՐՄԱՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 10-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել

1) Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման և օգտագործման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

i

3) Տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը` համաձայն N 3 հավելվածի:

2. Ոստիկանության Շտաբի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Իրավաբանական վարչությունների պետերին` մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ՀՀ ոստիկանության պետի հաստատմանը ներկայացնել ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվող հարցաքննությունների ընթացքը տեսաձայնագրելու վերաբերյալ ուղեցույցը:

3. Ոստիկանությունում հետաքննության գործառույթներ իրականացնող ծառայողներին` առաջնորդվել «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի պահանջներով, Ոստիկանության տվյալ ստորաբաժանման` հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում բացառել հարցաքննությունների իրականացումը տվյալ ստորաբաժանման` տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):

4. Ոստիկանության ստորաբաժանումներում սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխան տեսագրող և (կամ) տեսաձայնագրող համակարգերի տեղադրումից (ընդունում-հանձնումից) հետո տվյալ համակարգերը պատշաճ շահագործելու և սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանությունն ապահովելու համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

5. Սահմանել, որ`

1) Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի կամ ելքերի մոտ իրականացվող տեսագրությունները պահպանվում են տվյալ ստորաբաժանման տեսագրող (MVR) սարքում, որի տեխնիկական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանում է Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, իսկ կառավարման համար' Ոստիկանության շտաբը.

2) Ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող հարցաքննությունների տեսաձայնագրությունները պահպանվում են Ոստիկանության կենտրոնական ապարատում գտնվող կենտրոնական սերվերում (հարցաքննությունների շտեմարանում)` գաղտնագրված տեսքով, որի տեխնիկական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանում է

Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, իսկ հարցաքննությունների շտեմարանի վարման համար` Ոստիկանության շտաբը:

6. Սահմանել, որ`

1) 2020 թվականի ապրիլի 1-ից Ոստիկանության հետաքննության գործառույթներ իրականացնող ծառայողների կողմից տուժողի, վկայի և կասկածյալի հարցաքննություններն իրականացվում են տեսաձայնագրման ներքո Ոստիկանության հետևյալ ստորաբաժանումներում`

ա. Երևան քաղաքի վարչություն.

բ. Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին,

գ. Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին,

դ. Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին,

ե. Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին,

զ. Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին,

է. Շիրակի մարզային վարչության Մուշի բաժին,

ը. Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին,

թ. Լոռու մարզային վարչության Բազումի բաժին,

ժ. Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին.

2) 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը համարվում է փորձնական շրջան ոստիկանության կողմից տուժողի, վկայի և կասկածյալի հարցաքննությունները տեսաձայնագրման ներքո իրականացնելու համար, իսկ 2020 թվականի մայիսի 1-ից հարցաքննությունների տեսաձայանագրման համակարգը սույն հրամանի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Ոստիկանության ստորաբաժանումներում շահագործվում է «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածին և սույն հրամանին համապատասխան.

3) 2020 թվականի ապրիլի 1-ից շահագործվում է սույն հրամանի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Ոստիկանության ստորաբաժանումների մուտքերն ու ելքերը տեսագրող համակարգը:

7. Սույն հրամանի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ ոստիկանության պետի

2020 թ. մարտի 31-ի

թիվ 17-Լ հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

 

1. Սույն հավելվածում ամրագրված պահանջները ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող և ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար նախատեսված տարածքներում (աշխատասենյակներում) կահավորված տեսաձայնագրող համակարգերին:

2. Տեսագրող համակարգը կազմակերպվում է տեսագրող սարքից և տեսախցիկներից:

3. Տեսագրող սարքը պետք է ունենա համապատասխան քանակի տեսախցիկների մուտքեր, կախված տվյալ ստորաբաժանման շենքի կառուցվածքային առանձնահատկություններից:

4. Տեսագրող սարքը պետք է ունենա համապատասխան ծավալի կոշտ սկավառակ, ապահովելով տեսագրությունների պահպանումը երեք ամիս ժամկետով:

5. Տեսախցիկները տեղադրվում են Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի և ելքերի այն հատվածներում և այնպիսի անկյան տակ, որ հնարավոր լինի հստակ ֆիքսել անձի մուտքը (ելքը) ոստիկանության տվյալ ստորաբաժանում:

6. Տեսախցիկները պետք է ունենան տեխնիկական այնպիսի բնութագրեր, որոնք գիշերային կամ վատ տեսանելիության պայմաններում կապահովեն տեսաձայնագրման բարձր որակ:

7. Տեսագրող համակարգը պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին:

8. Տեսագրությունն իրականացվում է գունավոր եղանակով:

9. Յուրաքանչյուր տեսագրություն ինքնաշխատ կերպով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը` ստորաբաժանում, օր, ամիս, տարեթիվ, ժամ, րոպե, վայրկյան, տեսախցիկի համար, տեղադրման վայր:

10. Տեսագրմանն առցանց հետևելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ծառայող պետք է ունենա իր առանձին օգտանունը և գաղտնաբառը:

11. Տեսաձայնագրման համակարգի բաղկացուցիչ սարքերը տեղադրվում են Ոստիկանության վարչական շենքերում հարցաքննության համար նախատեսված տարածքներում (աշխատասենյակներում) այնպես, որ հնարավոր լինի հստակ տեսաձայնագրել հարցաքննության ողջ ընթացքը:

12. Հարցաքննության համար նախատեսված տարածքներում (աշխատասենյակներում) պետք է տեղադրված լինի մեկական տեսախցիկ և խոսափող: Խոսափողը պետք է ունենա անջատիչ, որը միացվում է հարցաքննությունը սկսելուց անմիջապես առաջ և անջատվում հարցաքննության ավարտից հետո:

13. Տեսախցիկի տեսադաշտը պետք է ներառի ինչպես հարցաքննվողի դեմքը, այնպես էլ հարցաքննողի, ինչպես նաև հարցաքննությանը ներկա գտնվող մյուս անձանց (ներկայացուցիչ, փաստաբան, հոգեբան, մանկավարժ, թարգմանիչ և այլն) պատկերները:

14. Յուրաքանչյուր տեսաձայնագրություն ինքնաշխատ կերպով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը` ստորաբաժանում, օր, ամիս, տարեթիվ, րոպե, վայրկյան, տեսախցիկի համար, տեղադրման վայր:

15. Խոսափողը պետք է տեղադրվի այն աշխատասեղանի մոտ, որի շուրջ անցկացվում է հարցաքննությունը և պետք է ունենա զգայունության այնպիսի աստիճան, որ հստակ արձանագրի աշխատասենյակում բոլոր խոսակցությունները:

16. Հարցաքննության տեսաձայնագրումը պետք է իրականացվի հատուկ դրա համար մշակված և ՀՀ ոստիկանությունում ներդրված ծրագրային ապահովման միջոցով (այսուհետ` Համակարգ):

17. Համակարգը պետք է գործարկվի վեբ դիտարկիչով:

18. Յուրաքանչյուր հարցաքննություն իրականացնող պետք է ունենա Համակարգ մուտք գործելու օգտանուն և գաղտնաբառ:

19. Հարցաքննությունը սկսելուց առաջ Համակարգում պետք է մուտքագրվի տեսաձայնագրությունը նույնականացնող նվազագույն տվյալները`

1) քրեական գործի համար.

2) հարցաքննվող անձի անուն ազգանունը և կարգավիճակը:

20. Համակարգը պետք է սկսի և ավարտի հարցաքննության տեսաձայնագրումը համապատասխան հրահանգներով:

21. Տեսաձայնագրման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ, որի վերաբերյալ կարգավորումները մանրամասն ներկայացված են Ոստիկանության պետի կողմից հաստատված Ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվող հարցաքննությունների ընթացքը տեսաձայնագրելու վերաբերյալ ուղեցույցում:

22. Համակարգը պետք է ապահովի յուրաքանչյուր օգտատիրոջ համար, համաձայն ունեցած իրավասության, հասանելիություն հարցաքննությունների գրանցամատյանին:

23. Յուրաքանչյուր ստորաբաժանումում Համակարգի անընդհատությունն ապահովելու նպատակով տեղադրվում է առանձին միջանկյալ սերվեր, որի վրա իրականացվում է հարցաքննության առցանց տեսաձայնագրումը և գաղտնագրումը AES256 սիմետրիկ գաղտնագրման ալգորիթմով:

24. Յուրաքանչյուր օրվա ժամը 02:00-ին միջանկյալ սերվերում պահվող գաղտնագրված տեսաձայնագրությունները ավտոմատ կերպով պետք է ուղարկվեն ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում գտնվող Հարցաքննությունների շտեմարան` ավտոմատ ջնջելով միջանկյալ սերվերում պահվող բնօրինակ ֆայլը:

25. Տեսագրությունները պահպանվում են ստորաբաժանումների տեսագրող (MVR) սարքերում, որոնց հասանելիությունները պետք է կարգաբերված լինեն հետևյալ եղանակով`

1) առցանց դիտում.

2) տեսաձայնագրությունների դիտարկում և վերբեռնում.

3) ադմինիստրատոր:

26. Տեսագրությունը վերբեռնելուց հետո համապատասխան ծրագրային ապահովման միջոցով պետք է մշակվի այն` մթնեցնելով տեսանյութում երևացող այլ անձանց դեմքերը և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:

27. Տեսաձայնագրությունների պահպանման կենտրոնական շտեմարան մուտք գործելն իրականացվում է երկու անձի օգտանվան և գաղտնաբառի միաժամանակյա մուտքագրման դեպքում:

28. Մուտք գործելուց հետո Համակարգը պետք է թույլ տա համապատասխան դաշտերով փնտրել կոնկրետ տեսաձայնագրությունը:

29. Տեսաձայնագրությունը վերբեռնելու դեպքում պետք է պարտադիր լրացվի էլեկտրոնային գրանցամատյանը`

1) հարցման ամսաթիվը, գրության համարը,

2) հարցման նախաձեռնողը,

3) կցել տրամադրման համար հիմք հանդիսացող ֆայլերը:

30. Տեսաձայնագրությունների հաշվառման նպատակով վարվող էլեկտրոնային մատյանում նշվում են շտեմարան փոխանցված յուրաքանչյուր տեսաձայնագրության իրականացման ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը, ժամը, քրեական գործի համարը, ստորաբաժանման անվանումը, որտեղ իրականացվել է տեսաձայնագրությունը, հարցաքննվող անձի անունն ու ազգանունը, հարցաքննություն իրականացրած ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունն ու ազգանունը, տեսաձայնագրության հասանելիության ապահովման, ինչպես նաև ոչնչացման վերաբերյալ տեղեկությունները:

31. Տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեղադրումից առաջ Ոստիկանության յուրաքանչյուր ստորաբաժանման համար առանձին Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից կազմվում է մանրամասն տեխնիկական բնութագիր` տվյալ ստորաբաժանման շենքային առանձնահատկություններից և սենյակների լուսավորությունից ու դասավորվածությունից ելնելով:

32. Տեսաձայնագրող և տեսագրող սարքում ամրագրված ամսաթիվը, ժամը և րոպեն պետք է համապատասխանի Ոստիկանության կենտրոնական ժամային սերվերի տվյալներին:

33. Տեսաձայնագրող և տեսագրող համակարգերի համար օգտագործվող սարքերի (համակարգիչ, տեսախցիկ, խոսափող, միջանկյալ սերվեր, ցանցային կոմուտատորներ) էլեկտրասնուցումը պետք է իրականացվի անխափան սնուցման սարքերի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ ոստիկանության պետի

2020 թ. մարտի 31-ի

թիվ 17-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող և ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար նախատեսված տարածքներում (աշխատասենյակներում) կահավորված տեսաձայնագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերի (այսուհետ` տեսագրող համակարգ) միջոցով տեսագրություններն (այսուհետ` տեսագրություն) իրականացվում են անընդհատ: Իրականացվող տեսագրություններն առցանց փոխանցվում են Ոստիկանության տվյալ ստորաբաժանումում գտնվող տեսագրող (MVR) սարքի հիշողություն և այնտեղ պահպանվում երեք ամիս:

3. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար նախատեսված տարածքներում (աշխատասենյակներում) կահավորված տեսաձայնագրող համակարգերի (այսուհետ` տեսաձայնագրող համակարգ) միջոցով իրականացվող հարցաքննությունների տեսաձայնագրություններն (այսուհետ` տեսաձայանագրություն) առցանց համակարգի միջոցով իրական ժամանակում գաղտնագրված եղանակով Փոխանցվում են Ոստիկանության Կենտրոնական ապարատում գտնվող հարցաքննությունների շտեմարան (այսուհետ` շտեմարան) և այնտեղ պահպանվում երկու տարի:

4. Տեսագրող (MVR) սարքերում և Շտեմարանում պահպանվող տեսանյութերը չեն կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված դեպքերի:

5. Տեսագրող (MVR) սարքերում և Շտեմարանում առկա տեսագրությունները և տեսաձայնագրությունները «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն` տրամադրվում են.

1) հարցաքննված անձին կամ նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

3) Մարդու իրավունքների պաշտպանին` իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

4) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

6. Տեսագրող (MVR) սարքերում պահպանվող տեսագրությունների և Շտեմարանում պահպանվող հարցաքննությունների տեսաձայնագրությունների տրամադրման գործընթացը ապահովվում է Ոստիկանության շտաբի կողմից:

7. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը հարցաքննված անձին կամ նրա ներկայացուցչին, ինչպես նաև ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին տրամադրվում է գրավոր դիմումը Ոստիկանությունում մուտքագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում:

8. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

9. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը Մարդու իրավունքների պաշտպանին` իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում, տրամադրվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում:

10. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը ստանալու վերաբերյալ` սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետերով նախատեսված անձանց կողմից ներկայացված դիմումը Ոստիկանությունում ստացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Ոստիկանության շտաբի կողմից պարզվում է տեսագրության կամ տեսաձայնագրության մեջ նախնական քննության տվյալների առկայության հավանականությունը և անհրաժեշտության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ներկայացվում համապատասխան քրեական վարույթն իրականացնող մարմնին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով գրավոր թույլտվություն ստանալու համար: Այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը տրամադրելու հետաձգման պատճառները:

(10-րդ կետը փոփ. 10.03.2021 թիվ 10-Լ հրաման)

11. Եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվում է տեսագրության կամ տեսաձայնագրության տրամադրման վերաբերյալ բացասական կարծիք, ապա դրա տրամադրումը մերժվում է:

12. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը կարող է տրամադրվել նաև սույն կարգի 5-րդ կետում չնշված անձանց (իրենց վերաբերող մասով)` համապատասխան դիմումը Ոստիկանությունում մուտքագրվելուց հետո, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում` երրորդ անձանց անձնական տվյալները ապանձնավորելուց հետո:

13. Տեսագրությունները և տեսաձայնագրությունները պահպանելու համար սահմանված ժամկետները լրանալու դեպքում դրանք ենթակա Են ոչնչացման:

14. Տեսագրությունների և տեսաձայնագրությունների ոչնչացումը իրականացվում է ինքնաշխատ եղանակով դրանց պահպանության համար սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտի օրվան հաջորդող օրը` ժամը 24.00-ից ոչ ուշ:

15. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը սույն կարգի համաձայն որևէ անձի տրամադրելու և տրամադրումը մերժելու մասին տեղեկությունները հաշվառվում են Ոստիկանության շտաբի կողմից:

 

Հավելված N 3

ՀՀ ոստիկանության պետի

2020 թ. մարտի 31-ի

թիվ 17-Լ հրամանի

 

ՏԵՍԱԳՐՄԱՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրմանն առցանց հետևելու իրավունքն ունեն`

1) Ոստիկանության պետը.

2) Ոստիկանության պետի տեղակալները.

3) Ոստիկանության շտաբի պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

4) Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

5) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

6) Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

7) Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը և ստորաբաժանման հերթապահը` միայն տվյալ ստորաբաժանման վարչական շենքի մուտքի և ելքի մոտ իրականացվող տեսագրությունների մասով:

2. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի ու ելքերի տեսագրություններին և ոստիկանության ստորաբաժանումներում իրականացված հարցաքննությունների տեսաձայնագրություններին դրանց պահպանման ողջ ժամանակահատվածում կարող են հասանելիություն ունենալ (դիտել կամ ստանալ) ոստիկանության հետևյալ ծառայողները`

1) Ոստիկանության շտաբի պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

2) Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

3) Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը կամ նրա կողմից լիազորված այլ ծառայող.

4) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.

5) Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ հանդիսացող ոստիկանության ծառայողները:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված անձինք ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի ու ելքերի տեսագրությունները ոստիկանության ծառայողների կողմից իրականացված կոնկրետ հարցաքննության տեսաձայնագրությունը դիտելու և (կամ) ստանալու նպատակով պաշտոնական գրությամբ դիմում են Ոստիկանության շտաբի պետին` ներկայացնելով հիմնավորումներ համապատասխան տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը դիտելու (ստանալու) անհրաժեշտության վերաբերյալ:

4. Տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը դիտելու և (կամ) ստանալուց հետո Ոստիկանության շտաբի պետը (կամ նրա կողմից լիազորված ծառայողը) հավաստիանալով տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը` դիմող ոստիկանության ծառայողի կողմից դիտելու (ստանալու) անհրաժեշտության մեջ, 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս համար ապահովում է տեսագրության կամ տեսաձայնագրության հասանելիություն` միաժամանակ նախազգուշացնելով անձնական կամ նախնական քննության տվյալների հրապարակման համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին (ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17. հոդված): Եթե գրությամբ ներկայացված չեն տեսագրությունը կամ տեսաձայնագրությունը դիտելու կամ ստանալու անհրաժեշտության հիմնավորումներ, ապա հասանելիության ապահովումը գրավոր եղանակով մերժվում է:

5. Շտեմարան փոխանցված տեսաձայնագրությունների հաշվառման նպատակով Ոստիկանության շտաբի կողմից վարվող էլեկտրոնային մատյանում նշում է կատարվում սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված ոստիկանության ծառայողների համար հասանելիության ապահովման յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև հասանելիության ապահովման յուրաքանչյուր մերժման դեպքի մասին: էլեկտրոնային մատյանում կատարված նշումը համառոտ տեղեկատվություն պետք է պարունակի նաև տեսաձայնագրությունը ստանալու անհրաժեշտության հիմնավորումների մասին:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
31.03.2020
N 17-Լ
Հրաման