Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 166 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2021 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1603-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

1) 3.1-ին կետի 1-ին ենթակետը «տեղամասերը» բառից հետո լրացնել «և որսի իրականացման ժամային գրաֆիկը» բառերով.

i

2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «օրվա լուսային ժամերին» բառերը փոխարինել «` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված որսի իրականացման ժամային գրաֆիկի» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1603-Ն որոշման հավելվածով հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2021 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 18-ի

N 349-Ն որոշման

 

«Հավելված

Սևանա լճի էկոհամակարգի

վերականգնման, պահպանման,

վերարտադրման և օգտագործման

2021 թվականի տարեկան ծրագրի

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

._________________________________________________________________________.

|NN |Ձկան տեսակը|Ձկնորսության|Ձկնորսության    |Նախաձվադրային-ձվադրման     |

|ը/կ|           |թույլատրելի |համար           |ժամանակահատվածը            |

|   |           |առավել      |թույլատրելի քաշը|                           |

|   |           |քանակություն|միավորի համար   |                           |

|   |           |(տոննա)     |(գրամ)          |                           |

|___|___________|____________|________________|___________________________|

|1. |    Սիգ    |     250    |400 գրամից ոչ   |նոյեմբերի 15-հունվարի 15   |

|   |           |            |պակաս           |                           |

|___|_____________________________________________________________________|

|2. |2021 թվականի համար Սևանա  լճում կարաս և  խեցգետին կենդանատեսակների   |

|   |համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:                  |

|_________________________________________________________________________|

|                             Ընդհանուր պահանջներ                         |

|_________________________________________________________________________|

|3. |Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա  լճի ամբողջ տարածքով, ափից  |

|   |առնվազն 500 մ հեռավորության վրա:                                     |

|___|_____________________________________________________________________|

|4. |Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով             |

|   |(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և  ավելի):               |

|___|_____________________________________________________________________|

|5. |Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ  |

|   |ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից,   |

|   |թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և  ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս   |

|   |(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական     |

|   |ուռկաններով (ցանցեր):                                                |

|___|_____________________________________________________________________|

|6. |Արգելվում է Սևանա  լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին  |

|   |կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ:                          |

|___|_____________________________________________________________________|

|7. |Սևանա  լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի     |

|   |գործողության ժամկետ սահմանել 2021 թվականի մարտի 25-ից մինչև  2021    |

|   |թվականի սեպտեմբերի 1-ը:                                              |

|___|_____________________________________________________________________|

|8. |Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով      |

|   |Սևանա  լիճ մուտք և  ելք գործել Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի|

|   |սեպտեմբերի 9-ի N 332-Լ հրամանով հաստատված մուտքի և  ելքի տեղամասերից |

|   |դուրս տարածքներից:                                                   |

._________________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2021
N 349-Ն
Որոշում