Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9 ...

 

 

i
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 2021 թվականի N 561-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 1822-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 3633-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակով COVID-19 պայմանավորված «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների վերապրոֆիլավորման մասին» թիվ 1822-Լ հրամանը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների վերապրոֆիլավորման մասին» թիվ 3633-Լ հրամանը:

3. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Վարդուհի Սիսակյանին`

1) Կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքում 40 մահճակալով կազմակերպել միայն կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը և ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն փոխհատուցման ըստ փաստացի կատարած ծավալների,

2) 2021 թվականի հունվարի 20-ից դադարեցնել 60 մահճակալով Կազմակերպության կողմից իրականացվող կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,

3) Վերապրոֆիլավորումը դադարեցված մասով սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները,

4) 2021 թվականի հունվարի 20-ից սկսած կազմակերպել Կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքում 60 մահճակալով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գործունեությունը սահմանված կարգով ընդհանուր հիմունքներով:

4. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`

աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

5. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`

սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը:

6. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

1) սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման «Պայմանագիր ԱՆ 036-01» և «Պայմանագիր ԱՆ 036-02» պայմանագրերի լուծման գործընթացը,

2) Կազմակերպության կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն իրականացնելու նպատակով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև 2021թ. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի կնքման գործընթացը:

7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`

հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:

9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

10. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 20-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.02.2021
N 561-Լ
Հրաման