Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Վ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

17 մարտի 2021 թվականի N 168

 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի կիրառության իմաստով` ծխախոտի արտադրանք են համարվում ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված ծխախոտի արտադրանքը (այդ թվում` ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Տվյալ դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի կիրառության իմաստով` ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ո՞ր ապրանքային դիրքին դասվող ապրանքատեսակներն են համարվում ծխախոտի արտադրանք:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի: ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 817-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը: Այդ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ծխախոտի արտադրանքը ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 (սիգարներ` ծխախոտ պարունակող), 2402 10 00012 (սիգարելաներ` ծխախոտ պարունակող), 2402 20 10011 (սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով), 2402 20 10012 (սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 20 90011 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով), 2402 20 90012 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 90 00011 (սիգարներ` այլ), 2402 90 00012 (սիգարելաներ` այլ), 2402 90 00013 (սիգարետներ` այլ, ֆիլտրով), 2402 90 00014 (սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի) ծածկագրերին դասվող ապրանքատեսակներն են:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ծածկագրին դասվող ապրանքների օտարման գործարքների նկատմամբ օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածներով սահմանված դրույթներին, հայտնում ենք, որ դրանք վերաբերում են ծխախոտի արտադրանքի` որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարվելուն, ինչպես նաև ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի (ապրանքային դիրքերի) ակցիզային հարկով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող հարկի դրույքաչափերին:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.03.2021
N 168
Իրազեկման թերթիկ