Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

17 մարտի 2021 թվականի N 170

 

ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը միևնույն հարկային տարվա ընթացքում գործել է հարկման հատուկ համակարգերից միկրոձեռնարկատիրության, այնուհետև շրջանառության հարկի համակարգում: Նույն հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից անցում է կատարել հարկման ընդհանուր համակարգ: Հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը: Արդյո՞ք գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի ԱԱՀ-ի շեմը հաշվարկելիս իրացման շրջանառության մեջ ներառվում է նաև միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի շրջանակում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 59-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ վճարող համարվելու դեպքերն ու ժամկետները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված անհատ ձեռնարկատերերը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող,

i

- 254-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը: Միաժամանակ, օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետի համաձայն` իրացման շրջանառությունը ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտն է դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները,

i

- 255-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե` ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը, որը ներառում է նաև միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը, 115 միլիոն դրամը գերազանցելու դեպքում անհատ ձեռնարկատերը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հաջորդ հարկային տարվա հունվարի 1-ից ևս անհատ ձեռնարկատերը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.03.2021
N 170
Իրազեկման թերթիկ