Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

17 մարտի 2021 թվականի N 172

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը 2021 թ.-ից համարվում է շրջանառության հարկ վճարող: Շրջանառության հարկի հարկման բազան որոշելու նպատակով անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտը հաշվարկվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրային արժեքով, թե՞ կադաստրային արժեքով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,

i

- 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

i

- 109-րդ հոդվածի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այնուհետ նույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) օտարելու դեպքում` օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարողի կողմից անշարժ գույքի օտարումից եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գինը կադաստրային արժեքից պակաս լինելու դեպքում` կադաստրային արժեքի չափով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.03.2021
N 172
Իրազեկման թերթիկ