Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 295-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 4-ի

N 295-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի  |           Անվանումը          |Չափի   | Քանակը |  Արժեքը   |

|ը/կ|ծածկագիրը|                              |միավորը|        |  (դրամ)   |

|___|_________|______________________________|_______|________|___________|

| 1 |    2    |              3               |   4   |    5   |     6     |

|___|_________|______________________________|_______|________|___________|

|1. |  0401   |Կաթ, կաթնային սերուցք ոչ      |   կգ  |23400000|23000000000|

|   |         |խտացված, առանց շաքարի կամ այլ |       |        |           |

|   |         |շաքարային հավելումների, յուղի |       |        |           |

|   |         |բաղադրությունը 45%-ից բարձր,  |       |        |           |

|   |         |պաստերիզացված 50% յուղայնու-  |       |        |           |

|   |         |թյամբ, պատրաստված կովի բնական |       |        |           |

|   |         |կաթից                         |       |        |           |

|___|_________|______________________________|_______|________|___________|

|2. |  0401   |Կաթ, կաթնային սերուցք 21-45%  |   կգ  |10000000| 8300000000|

|   |         |յուղայնությամբ, առաջնային     |       |        |           |

|   |         |փաթեթվածքներում 2 լիտրից ավելի|       |        |           |

|___|_________|______________________________|_______|________|___________|

|3. |  0403   |Մածուն, առանց համաբուրավետիչ  |   կգ  |10000000| 7200000000|

|   |         |հավելումների և  առանց մրգեր,  |       |        |           |

|   |         |ընկույզներ կամ կակաո ավելաց-  |       |        |           |

|   |         |նելու, փոշի, հատիկավոր կամ այլ|       |        |           |

|   |         |պինդ ձևով,  առանց շաքար կամ   |       |        |           |

|   |         |այլ քաղցրացնող նյութեր        |       |        |           |

|   |         |ավելացնելու, ճարպի            |       |        |           |

|   |         |պարունակությունը 6%-ից ավելի  |       |        |           |

|___|_________|______________________________|_______|________|___________|

|4. |  0406   |Պանիր, քերած կամ փոշի վիճակով |   կգ  | 5000000| 3100000000|

|_____________________________________________________________|___________|

| Ընդամենը`                                                   |41600000000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 295-Ա
Որոշում