ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 մարտի 2021 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանի
1) N 1 հավելվածի
i
ա. «1112» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
._____________________________________________________________________.
|1113 |Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ | | | | X |
| |գույքի հարկ | | | | |
._____________________________________________________________________.
»:
բ. «1110» տողի 2-րդ սյունակում «տող 1112» բառերից հետո լրացնել «+ տող 1113» բառերը:
գ. «1155» տողի 2-րդ սյունակում «Հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով:
2) N 1 հավելվածով սահմանված «Տեղեկություններ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ, ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(հազար դրամով)
._____________________________________________________________________.
|Տողի|Եկամտատեսակները |ապառքը |ապառքը |տվյալ տարվա|
|NN | |տարեսկզբի|տարեվերջի|հաշվարկային|
| | |դրությամբ|դրությամբ|գումարը |
| | |_________|_________|___________|
| | | 1 | 2 | 3 |
|____|________________________________|_________|_________|___________|
|1 |Գույքահարկ համայնքների վարչական | | | |
| |տարածքներում գտնվող շենքերի և | | | |
| |շինությունների համար | | | |
|____|________________________________|_________|_________|___________|
|2 |Հողի հարկ համայնքների վարչական | | | |
| |տարածքներում գտնվող հողերի համար| | | |
|____|________________________________|_________|_________|___________|
|3 |Անշարժ գույքի հարկ | | | |
|____|________________________________|_________|_________|___________|
|4 |Գույքահարկ փոխադրամիջոցների | | | X |
| |համար | | | |
|____|________________________________|_________|_________|___________|
|5 |Հողերի վարձակալության | | | X |
| |վարձավճարներ | | | |
|____|________________________________|_________|_________|___________|
|6 |Այլ գույքի վարձակալության | | | |
| |վարձավճարներ | | | |
._____________________________________________________________________.
»:
i
3) N 2 հավելվածով հաստատված ՀՀ համայնքի բյուջեի օրինակելի ձևի առանձին հատվածների լրացման ցուցումներում
ա. «Հողի հարկի և գույքահարկի» և «Գույքահարկի և հողի հարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով, իսկ «հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի» բառերը` «հողի հարկը, գույքահարկը, անշարժ գույքի հարկը` առանց հողի հարկի, գույքահարկի, անշարժ գույքի հարկի» բառերով:
բ. «1112-րդ» բառերից հետո լրացնել «1113-րդ» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար Կ. Բրուտյան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մարտի 2021 թվական: