Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021 թվականի N 410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի «V. Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)» գլխի 30-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների, սանիտարահիգիենիկ, ճառագայթային, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության, հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության նկատմամբ սահմանված պահանջներն ու այլ նորմատիվ սահմանափակումները (քաղաքացիական պաշտպանության պահանջները վերաբերում են կառուցվող, վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերին, ստորգետնյա ավտոկայանատեղիներին (այդ թվում` դրանց հաշվարկային հարկայնությանը), դրանք որպես ապաստարաններ և (կամ) թաքստոցներ նախատեսելու պարտադիր դրույթի սահմանմանը).».

2) նույն գլխի 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ կատարելիս, բացառությամբ շենքերի նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների (սենքերի` ապաստարանների և (կամ) թաքստոցների) ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների:».

i

3) N 4 հավելվածի N 1 ցանկի «II. Ընթացիկ, միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ներքին հարդարման աշխատանքները» գլխի 6-րդ կետի 1-ին ենթակետի «դ» և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. երեսապատում և հիմնապատերի նորոգում` նկուղային հարկերի ներսի կողմից հարդարում, սվաղում (քարերի վերաշարում` ընդհանուր մակերեսի 2 տոկոսից ոչ ավելի)` բացառությամբ «ե» պարբերությամբ նախատեսված դեպքերի,

ե. (*) նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար նախատեսված սենքերի (ապաստարանների և (կամ) թաքստոցների) ներսի կողմից հիմնապատերի, միջնորմերի նորոգում` տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացության առկայությամբ.».

i

4) N 1 հավելվածի «VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների և դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» գլխի 136-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«136. Առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները: Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված սենքերի ընթացիկ նորոգման (այդ թվում` ապաստարանների, թաքստոցների, եթե տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացությամբ չեն նախատեսվել վերակառուցման և (կամ) ամրացման միջոցառումներ), շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ, բացառությամբ քաղաքացիական պաշտպանության կառույցներին առնչվող դեպքերի)`

1) դիմողը կազմում է էսքիզային նախագիծ (քաղաքացիական պաշտպանության կառույցների դեպքում` ձեռք է բերում նաև տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցումը) և N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին.

2) իրավասու մարմինը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն` նշելով մերժման հիմքերը.

3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում` համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2021
N 410-Ն
Որոշում