Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅ ...

16.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   16.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 3 որոշում)

i

602.0013.100901

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         09           2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2001 թվականի թիվ 13

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի պահանջով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների համար վարչական տույժեր կիրառելու կարգը» (կցվում է):

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներ կատարած հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների (այսուհետ` հեռուստառադիոընկերությունների) նկատմամբ օրենքով նախատեսված վարչական տույժեր նշանակելու կանոնները, ժամկետները, գործերի քննության վարույթը, ինչպես նաև տույժ կիրառելու մասին որոշումը կատարելու վարույթը:

2. Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, լիցենզիայի պայմանների ու պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնում և վարչական տույժեր է նշանակում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

3. Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են հետևյալ վարչական տույժերը`

ա) նախազգուշացում.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

4. Նախապատրաստվող, կատարվող կամ կատարված իրավախախտման մասին տվյալների առկայության դեպքում Հանձնաժողովն օրենքի խախտման անթույլատրելիության մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերության ղեկավարին: Նախազգուշացումն արվում է իրավախախտումը հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

5. Տուգանքը նշանակվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

6. Լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվում է հեռուստառադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը ժամանակավորապես արգելելու միջոցով:

Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

7. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

ա) լիցենզիան այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

բ) վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունների մասին օրենսդրությամբ նախատեսված ժամկետում Հանձնաժողովին չհայտնելու դեպքում.

գ) հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, ինչպես նաև լիցենզիայի պահանջների ու պայմանների կոպիտ խախտման դեպքում.

դ) հեռուստառադիոընկերության կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում.

ե) Հանձնաժողովին օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու դեպքում.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

8. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող խախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում` այդպիսի տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ժամկետում:

9. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

բ) եթե խախտվել են լիցենզիայի պայմանները, և Հանձնաժողովն այդ կապակցությամբ մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.

գ) եթե հեռուստառադիոընկերության գործունեությունը վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, որը հաստատվում է փորձաքննությամբ, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Հանձնաժողովի նախազգուշացումներից հետո` 15 օրվա ընթացքում դրանք չեն վերացվել.

դ) եթե հեռուստառադիոընկերության գործունեության հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

ե) հեռուստառադիոընկերության կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

զ) հեռարձակման կամ հեռարձակման և արտադրության լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում հեռուստառադիոընկերության կողմից հեռուստառադիոհաղորդումներ չհեռարձակելու դեպքում.

է) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն կարգի 7 կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

ը) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում:

Սույն կետով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչև դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Ընդ որում, Հանձնաժողովը լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան է ներկայացնում լիցենզիայի գործողության կասեցման օրվանից` 10 օրվա ընթացքում:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

 

10. Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որի հիման վրա Հանձնաժողովն իրականացնում է գործով վարույթ:

11. Իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմում է Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատողը:

12. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են`

ա) այն կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը.

բ) արձանագրությունը կազմող անձի անունը, ազգանունը, պաշտոնը.

գ) տեղեկություններ իրավախախտում թույլ տված հեռուստառադիոընկերության մասին (անվանումը, գտնվելու վայրը, ղեկավարի անունը, ազգանունը).

դ) իրավախախտումը կատարելու տեղը, ժամանակը, բնույթը և հանգամանքները.

ե) իրավախախտման վերաբերյալ հեռուստառադիոընկերության ղեկավարի բացատրությունը:

13. Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած հեռուստառադիոընկերության ղեկավարը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը: Իրավախախտում կատարած հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրություն կազմողը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում իր ստորագրությամբ: Այդ դեպքում արձանագրությունը հեռուստառադիոընկերությանն ուղարկվում է փոստով` հանձնման մասին ծանուցմամբ:

14. Արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում Հանձնաժողովը քննում է իրավախախտման վերաբերյալ գործը:

15. Գործի քննությունն իրականացվում է Հանձնաժողովի դռնբաց նիստում` իրավախախտում կատարած հեռուստառադիոընկերության ղեկավարի մասնակցությամբ: Վերջինս իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ, ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ հարուցել, գործի վարույթի ընթացքում օգտվել փաստաբանի օգնությունից, թարգմանչի ծառայությունից, եթե չի տիրապետում հայերենին: Հարուցված միջնորդությունով Հանձնաժողովի որոշումը վերջնական է: Հանձնաժողովի նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված հեռուստառադիոընկերության ղեկավարի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

16. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության մասին կազմվում է արձանագրություն:

17. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում: Որոշման մեջ նշվում են`

ա) որոշումը կայացնելու ժամանակը և վայրը.

բ) որոշումն ընդունած մարմնի անվանումը և կազմը.

գ) իրավախախտում կատարած հեռուստառադիոընկերության անվանումը.

դ) հեռուստառադիոընկերության կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի հետևությունները.

ե) Հանձնաժողովի եզրահանգումը.

զ) օրենքի այն նորմերը, որոնցով Հանձնաժողովը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

Որոշումն ստորագրում է Հանձնաժողովի նիստը նախագահողը:

18. Որոշումը հայտարարվում է անհապաղ: Հանձնաժողովի որոշումը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով հանձնվում է տվյալ հեռուստառադիոընկերության ղեկավարին:

19. Վարչական տույժ նշանակելու մասին Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

20. Վարչական տույժ կիրառելու մասին որոշումը ժամանակին կատարելու վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:

21. Հանձնաժողովի կողմից արված նախազգուշացման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տվյալ հեռուստառադիոընկերության ղեկավարը պարտավոր է գրավոր հայտնել Հանձնաժողովին` նախազգուշացումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

22. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հեռուստառադիոընկերությանը պատշաճ ձևով հանձնելու պահից:

23. Տուգանք վճարած հեռուստառադիոընկերությունը վճարումը կատարելուց հետո անհապաղ Հանձնաժողով է ներկայացնում տուգանքի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կցվում է որոշմանը:

24. Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հեռուստառադիոընկերությանը հանձնելու պահից ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում: Նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի գանձումն իրականացվում է դատական կարգով:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
11.08.2001
N 13
Որոշում