ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2021 թվականի N 440-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման և հավելվածների վերնագրերում, ինչպես նաև որոշման և հավելվածների տեքստում «սակայն նույն բնակավայրի այլ հասցեում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում» բառերով.
2) որոշման և հավելվածների տեքստում «անչափահաս երեխաներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մինչև 18 տարեկան երեխաներ» բառերով և դրա դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Սոցիալական աջակցություն տրամադրվում է նաև այն մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ծնվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու:»,
i
բ. 2-րդ կետը «տրամադրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կողմից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ, տրամադրված` սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձանց տվյալների հիման վրա» բառերով, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետը «ամսվանից» բառից հետո լրացնել «` անկախ շահառուի տվյալները սույն կետում նշված ժամկետում ներկայացվելու ամսվանից» բառերով,
i
գ. 3-րդ կետը «(եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն)» բառերից հետո լրացնել «, եթե ծնողը կամ խնամակալը հանդիսանում են սույն միջոցառման շահառու» բառերով.
4) որոշման N 2 հավելվածում`
i
ա. 1-ին կետը «18 տարեկան երեխաներին)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված մինչև 18 տարեկան երեխաներին (ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու)» բառերով,
i
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի հաշվառում ունեցող և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված» բառերը փոխարինել «Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 1.1-ին կետերում նշված» բառերով,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
i
«4.1. Եթե շահառուների ցանկը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է դրանում կատարել փոփոխություն (այդ թվում` ներկայացնել շահառուների նոր տվյալներ) կամ շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ ծնվում է երեխա, ապա մարզպետարանը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան նախարարությանը տրամադրում է շահառուների լրացուցիչ ցանկ:»,
դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
i
«9.1. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի համար դրամական օգնության գումարը վճարվում է երեխայի ծննդյան ամսվանից սկսած, իսկ շահառուների լրացուցիչ ցանկում ներառված այլ շահառուին դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգի համաձայն` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից: Շահառուների լրացուցիչ ցանկն ստացվելու ամսվան նախորդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են միանվագ` հերթական ամսվա դրամական օգնության գումարի հետ:»,
ե. 11-րդ կետում «Ամենամսյա» բառը փոխարինել «Հերթական ամսվա» բառերով:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի
Երևան