Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2021 թվականի N 452-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ հոդվածները, 686-րդ հոդվածի 1-ին մասը, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված դրույթները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող, 2020 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ 560 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «ՎԱԶ-21214» մակնիշի, 720 ԼԼ 11 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը` 2007 թվական, նույնացման համարը` XTA21214081872378) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք 1):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ կնքել գույք 1-ի նվիրատվության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույք 1-ը ամրացնել կոմիտեին` հետագայում այն այլ պետական մարմնի հանձնելու կամ օտարելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին ամրացված, 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ 1 682 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «NISSAN ALTIMA 2.5» («ՆԻՍԱՆ ԱԼՏԻՄԱ 2.5») մակնիշի, 271 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` 1N4AL2A96AC164766) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք 2) հետ վերցնել և ամրացնել կոմիտեին` հետագայում կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 5-րդ կետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո կազմակերպության հետ կնքել գույք 2-ի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2021
N 452-Ա
Որոշում