Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀՈՍԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 մարտի 2021 թվականի N 174

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀՈՍԹԻՆԳԱՅԻՆ ԵՎ ԴՈՄԵՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ ՀՀ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԹՎԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Կազմակերպությունը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար ձեռք է բերում հոսթինգային և դոմենային ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: Համաձայն հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի, համարվու՞մ են արդյոք ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները ՀՀ աղբյուրներից: Համաձայն հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի` համարվու՞մ է արդյոք ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 39-րդ հոդվածով սահմանված են աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնները: Մասնավորապես, 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում` այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից)` խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև նույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

i

- 39-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող կազմակերպության կամ մշտական հաստատության գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ նույն մասի 1-4-րդ կետերով և 2-րդ մասի 1-ին կետով,

i

- 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե` աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,

i

- 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է ՀՀ-ում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան: Միաժամանակ, նույն մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքը կամ ծառայությունը համարվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է ՀՀ-ում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար` տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե ոչ ռեզիդենտ ընկերության կողմից մատուցվող հոսթինգային և դոմենային ծառայությունները համապատասխանում են օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ծառայություններին, ապա տվյալ ծառայությունների մատուցման վայրը համարվում է ծառայություն ստացող կազմակերպության գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետությունը:

2. ՀՀ հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի`

i

- 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, մասնավորապես, եթե` աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, նույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ տարածքում գտնվող հասցեից և (կամ) ՀՀ տարածքում գտնվող հասցեին,

- 2-րդ մասի վերջին պարբերությանը համապատասխան` եթե ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կատարած աշխատանքների կամ մատուցված ծառայությունների բնույթով պայմանավորված` հնարավոր չէ առանձնացնել ՀՀ տարածքում կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մասը, կամ եթե հնարավոր չէ եկամուտը վերագրել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներն ամբողջությամբ համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ,

i

- 4-րդ մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից: Ընդ որում, ծառայությունների (աշխատանքների) բնորոշման համար հիմք է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը», ինչը սահմանված է օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով:

Գրությամբ բարձրացված հարցի կարգավորման մասով անհրաժեշտ է հաշվի առնել, որ համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում այնպիսի մասնագիտական ծառայությունների մատուցումը, որոնք ներառված են`

- դասակարգչի «62.02` Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում» (ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, այստեղ ներառվում են նաև օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները) և «62.03` Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն» (ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները) դասերում, բնորոշվում են որպես համապատասխանաբար` խորհրդատվական կամ կառավարման ծառայություններ կամ դրանց համանման ծառայություններ, հետևաբար` ՀՀ տարածքից դուրս ոչ ռեզիդենտի կողմից նշված ծառայությունների մատուցման դիմաց ստացվող եկամուտները ՀՀ հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` դասվում են ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների թվին,

- դասակարգչի «63. Տեղեկատվական ծառայությունների մատուցում» հատվածի «63.11` Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն» դասում (ներառում է նաև կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում) չեն հանդիսանում օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայություններին համանման (ընդգրկված չեն դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայությունները), հետևաբար ՀՀ տարածքից դուրս մատուցված լինելու դեպքում դրանց դիմաց ստացվող եկամուտները չեն համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկատվական ծառայությունների մատուցման դիմաց ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ տարածքում գտնվող հասցեից և (կամ) ՀՀ տարածքում գտնվող հասցեին:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.03.2021
N 174
Իրազեկման թերթիկ