Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2021 թվականի N 503-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` 15 000 000 դրամ սկզբնական և 2 250 000 դրամ հաշվեկշռային արժեքով «Տոյոտա Քեմրի» (TՕYՕTA CAMRY 2.5 GAS) մակնիշի, 676 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը` 2013 թվական, նույնացման համարը` JTNBFYFK203026141) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք 1):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` 10 000 000 դրամ սկզբնական և 2 143 907 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA COROLLA 1.6 GAS» («Տոյոտա Կորոլլա») մակնիշի, 166 SS 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը` 2015 թվական, նույնացման համարը` NMTBB0JE70R109936) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք 2) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ`

1) լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի 2019 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 02/0019 պայմանագիրը.

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույք 2-ի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը.

3) սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման` «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2021
N 503-Ա
Որոշում