Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 554-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԱՍՏԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Թեհրան):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի տեղակայումն ապահովել քաղ. Թեհրանում (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ-  ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (e-gov.am) կառավարության

երկու տարբեր բովանդակություն ունեցող որոշումներ համարակալված

են նույն կերպ (N 544-Ա):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 554-Ա
Որոշում