Սեղմել Esc փակելու համար:
{16.04.2021 - 07.05.2021} 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.04.2021 - 07.05.2021} 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2021  -ից մինչեւ   07.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

16/04/2021 - 07/05/2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2021 թվականի N 90-Լ

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

i

1) սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակները` ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները.

2) սույն որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ, /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

(վերնագիրը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 27-ի

N 90-Լ որոշման

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

i

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին (այսուհետ` շահառու):

(1-ին կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

(2-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ, /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով'' յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով:

4. Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

i

5. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

(5-րդ կետը փոփ. 15.04.2021 թիվ 579-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) ստորագրաման և հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2021
N 90-Լ
Որոշում