Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 ապրիլի 2021 թվականի N 188

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունը 2021 թվականի գործունեության արդյունքում նախատեսում է ունենալ մնացորդային շահույթ, որը կազմելու է 20.000.000 ՀՀ դրամ: Կազմակերպության միակ մասնակցին, որը ռեզիդենտ ՀՀ քաղաքացի է, 20.000.000 ՀՀ դրամ շահաբաժինը վճարելու դեպքում առաջանում է եկամտային հարկ` 1.000.000 ՀՀ դրամի չափով, որն օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարվելու է պետական բյուջե: Շահաբաժինը և շահաբաժնի վճարումից առաջացած եկամտային հարկի գումարը սահմանված կարգով վճարելուց հետո, կազմակերպության միակ մասնակցի կողմից, որը ռեզիդենտ ՀՀ քաղաքացի է, 1.000.000 ՀՀ դրամ գումար նույն կազմակերպության կանոնադրական կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում, արդյո՞ք շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված 1.000.000 ՀՀ դրամ եկամտային հարկի գումարը կարող է փոխհատուցվել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն և ի՞նչ ընթացակարգով:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով:

i

«Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 28.09.2017 թ.-ի N 1371-Ն որոշմամբ: Նշված Կարգի`

i

- 2-րդ կետի համաձայն` նույն կարգի իմաստով շահաբաժին ստացած անձանց փոխհատուցվում են ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այդ անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան տվյալ անձի կողմից շահաբաժնի տեսքով ստացվող եկամուտներից շահաբաժին վճարելու հարկային տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կողմից վճարված եկամտային հարկի գումարները,

i

- 3-րդ կետի համաձայն` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում նույն կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես`

i

1) եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում` համաձայն նույն կարգի N 1 ձևի,

2) անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

3) հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք` համաձայն նույն կարգի N 2 ձևի,

4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն նույն կարգի N 3 ձևի,

5) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,

6) բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածքը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ամբողջությամբ կամ մասնակի ներդնելու դեպքում, ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, ենթակա է պետական բյուջեից փոխհատուցման` ՀՀ կառավարության 28.09.2017 թ.-ի N 1371-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.04.2021
N 188
Իրազեկման թերթիկ