Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՇԵՆՔԻ, ԲՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 մայիսի 2021 թվականի N 193

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՇԵՆՔԻ, ԲՆԱԿԱՐԱՆԻ, ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

2018 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է «Ա» ՍՊԸ-ն 100.000 կանոնադրական կապիտալով: Ընկերության 4 մասնակիցներից երեքը կազմակերպության կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ավանդ ներդրել են 25.000-ական ՀՀ դրամ, ինչպես նաև իրենց պատկանող անշարժ գույքի 1/4-ական մասնաբաժինը, ինչի արդյունքում նրանցից յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասն ավելացել է ընդհանուր 50.000-ական ՀՀ դրամով: Իսկ կազմակերպության 4-րդ մասնակիցը որպես լրացուցիչ ավանդ կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է անշարժ գույք, ինչպես նաև այլ անշարժ գույքի իր 1/4 մասնաբաժինը, ինչի արդյունքում վերջինիս պատկանող բաժնեմասն ավելացել է ընդհանուր 50.000 ՀՀ դրամով: Կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրված առաջին անշարժ գույքը բաղկացած է 0,037397 հա մակերեսով հողամասից, ինչպես նաև թվով 3 շինություններից (բնակելի տուն` 188,9 քմ, ավտոտնակ` 15,1 քմ, բնակելի 1.4. տուն` 16,6 քմ), անշարժ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 16,600,000 ՀՀ դրամ: Երկրորդ անշարժ գույքը գնահատվել է 68,400,000 ՀՀ դրամ: Կազմակերպության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2020 թվականի մարտի 20-ին: Կազմակերպության վերոնշյալ մասնակիցները նախատեսում են օտարել կազմակերպության` իրենց պատկանող բաժնեմասերը: Կազմակերպության մասնակիցների կողմից բաժնեմասերի օտարման դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Համապատասխան հարկային պարտավորությունները կտարածվե՞ն կանոնադրական կապիտալում ներդրված շինության և հողամասի նկատմամբ, թե՞ միայն շինության:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,

i

- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում,

i

- 150-հոդվածի 15-րդ մասի համաձայն` օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կանոնադրական կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության արդյունքում բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով, եթե այդ օտարումը կատարվել է կանոնադրական կապիտալում այդ մասնակցությունը (բաժնեմասը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալում հողամասի ձևով մասնակցության (բաժնեմասի) օտարումից ստացվող եկամուտները` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.05.2021
N 193
Իրազեկման թերթիկ