ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
11 մայիսի 2021 թվականի N 194
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի, և ծառայության մատուցման վայրը, ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Առաջանալու դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կողմերից ո՞վ է կրում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 39-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրի որոշման կանոնները,
i
- 59-րդ հոդվածով սահմանված են կազմակերպությունների ԱԱՀ վճարող համարվելու դեպքերը և ժամկետները,
i
- 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված ծառայության մատուցման գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները,
i
- 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ԱԱՀ հաշվարկում և վճարում է միայն օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ