Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ...

28.07.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2021  -ից մինչեւ   28.07.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 27.07.2023 թիվ 1257-Ն որոշում)

i

040.0950.110914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 950-Ն

 

i

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

1) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որի չափը որոշվում է ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների կարգերի և չի կարող գերազանցել օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը.

2) կայազորային քննչական բաժիններն ըստ կարգերի դասակարգելու համար հիմք են ընդունվում զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների տեղակայման վայրը և համապատասխան վտանգավորության պայմաններում ծառայողական պարտականությունների իրականացման առանձնահատկությունները.

3) քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործուղման դեպքում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը տրվում է այն կայազորային բաժնի համար նախատեսված հավելման չափով, ուր գործուղվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:

(2-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին`

1) սույն որոշմամբ սահմանված հավելումները, ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թվաքանակի, սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

2) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության օրերի դիմաց` բացառությամբ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(նախաբանը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

(վերնագիրը, նախաբանն ու տեքստը փոփ. 20.05.2021 թիվ 807-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 4-ի

N 950-Ն որոշման

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային |Հավելումների |

|ը/կ|քննչական բաժինները` ըստ կարգերի                    |չափերը (դրամ)|

|___|___________________________________________________|_____________|

|1. |Առաջին կարգի կայազորային քննչական բաժիններ         |   66.140    |

|   |(1-ին, 2-րդ և  3-րդ կայազորային քննչական բաժիններ) |             |

|___|___________________________________________________|_____________|

|2. |Երկրորդ կարգի կայազորային քննչական բաժիններ        |   33.070    |

|   |(5-րդ, 6-րդ, 8-րդ և  9-րդ կայազորային քննչական     |             |

|   |բաժիններ)                                          |             |

|___|___________________________________________________|_____________|

|3. |Երրորդ կարգի կայազորային քննչական բաժիններ         |      0      |

|   |(4-րդ, 7-րդ և  10-րդ կայազորային քննչական բաժիններ)|             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2014
N 950-Ն
Որոշում