Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ ( ...

 

 

040.0862.170901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2001 թվականի N 862

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 25-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 389 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկա» կրթահամալիրի ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման ու վերապատրաստման ինստիտուտի կազմում ստեղծել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական կենտրոն.

բ) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մարզերում ազգային ցուցադրական կենտրոնին տարածքներ տրամադրելու մասին:

2. Հավանություն տալ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական ծրագրին (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

i

ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 09.01.03 թիվ 9-Ն որոշում)

բ) 2001 թվականին ազգային ցուցադրական կենտրոնում և դրա մասնաճյուղերում իրականացնել 500 գործազուրկի և հաշմանդամի ուսուցումը:

(3-րդ կետը փոփ. 13.11.01 թիվ 1095 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Միջազգային հանրության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) սոցիալական վերականգնման հնարավոր ապահովումն է: Այս խնդիրն արդիական է նաև գործազուրկների համար, որոնց մասնագիտական փորձն ու գիտելիքները ցածր պահանջարկ ունեն:

Այդ առումով, ինֆորմատիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները դիտարկվում են ոչ միայն որպես մասնագիտական առարկաներ, այլև կրթության ժամանակակից միջոց:

Սույն ծրագրի նպատակն է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության համար ստեղծել մեթոդաբանական, տեխնիկական և ծրագրային միջոցներ:

Ցուցադրական ծրագիրն իրականացվում է UNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի (քաղ. Մոսկվա) ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկա» կրթահամալիրի համագործակցությամբ:

Ազգային ցուցադրական ծրագիրը համահունչ է UNESCO-ի գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի նպատակներին, խնդիրներին և ընդունած որոշումներին, կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններին, մասնավորապես, ազգային ցուցադրական ծրագրերի ստեղծման, ներդրման և արդյունքներն այլ երկրների փոխանցելու խնդիրներին:

Ծրագրի կատարման արդյունքները կարող են երաշխավորվել UNESCO-ի անդամ պետություններում ներդնելու, որոնց հիման վրա կձևավորվեն միջազգային տարածաշրջանային համագործակցության առաջարկություններ:

Ծրագրի շրջանակներում ենթադրվում է`

ա) ուսումնասիրել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) ուսուցման միջազգային փորձը և նրանց աշխատանքային գործունեության հնարավոր ոլորտները.

բ) մշակել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության ու աշխատանքի տեղավորման հայեցակարգի հիմնադրույթները, կրթական ծրագրեր, ուսուցման, դասախոսական կազմի և տեխնիկական անձնակազմի պատրաստման մեթոդիկաներ, առկա (ստացիոնար) և շարժական համակարգչային դասարանների նմուշներ համակարգչային կենտրոնների հանրապետական և UNESCO-ի ցանցերի ինտեգրման մեխանիզմը, հեռակա ուսուցման հայեցակարգը.

գ) կազմակերպել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառմանը նվիրված միջազգային սեմինար-խորհրդակցություն:

Ծրագրի ղեկավարումն իրականացվում է համակարգող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվում են UNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի (քաղ. Մոսկվա), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, «Ինֆորմատիկա» կրթահամալիրի, ազգային ցուցադրական կենտրոնի մասնաճյուղերի ներկայացուցիչներ:

Ծրագրի ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ են UNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (քաղ. Մոսկվա), միջազգային մի շարք կազմակերպություններ` USAID, IREX, TACIS-ի «DELPHI» ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Մանկական հիմնադրամը (UNICEF), Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, «Եվրասիա» հիմնադրամը և Համաշխարհային բանկը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես ծրագիրն իրականացնող երկիր, ներդնում է 550 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ գույք («Ինֆորմատիկա» կրթահամալիրի Երևանի և Դիլիջանի մասնաշենքերը):

 

Ծրագրի կատարման ժամանակացույց

.______________________________________________________________________.

| 1.|Անհրաժեշտ փաստաթղթերի հավաք և  փաթեթի ձևավորում      |01.08.2001թ.|

| 2.|UNESCO-ի ԿՏՏ ինստիտուտի (քաղ. Մոսկվա) հետ պայմանագրի |            |

|   |կնքում                                               |05.08.2001թ.|

| 3.|«Ծրագիրն իրականացնող երկրի ներդրումը» ցանկի հաստատում|20.08.2001թ.|

| 4.|Ծրագրի ստեղծման համար ֆինանսական աջակցության         |            |

|   |հավաքագրման սկիզբ                                    |01.08.2001թ.|

| 5.|Գործազուրկների մասնագիտական ուսուցման ցուցադրական    |            |

|   |կենտրոնի ստեղծում                                    |30.09.2001թ.|

| 6.|Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների  |            |

|   |ուսուցման ցուցադրական կենտրոնի ստեղծում              |10.09.2001թ.|

| 7.|Միջազգային սեմինարի և  փորձագետների խորհրդակցության  |11.10 -     |

|   |անցկացում                                            |14.10 2001թ.|

| 8.|Միջազգային սեմինարի նյութերի հրատարակում             |20.12.2001թ.|

.______________________________________________________________________.

 

Անհրաժեշտ ֆինանսական ներդրում

._____________________________________________________________________.

| 1. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով         |Թիվը|Գումարը  |

| անձանց (հաշմանդամների) և  գործազուրկների             |____|_________|

| ուսուցման կենտրոններ                                 |20  |(ԱՄՆ-ի   |

|                                                      |    |դոլարին  |

|                                                      |    |համարժեք |

|                                                      |    |դրամ)    |

|                                                      |    |_________|

|                                                      |    |4.700.000|

|______________________________________________________|____|_________|

| - առկա (ստացիոնար) կենտրոններ                        |17  |4.250.000|

| - շարժական կենտրոններ                                | 3  |  450.000|

|______________________________________________________|______________|

| 2. Ծրագրի կատարման աշխատանքային և  տեխնիկական խմբեր  |        23.000|

|______________________________________________________|______________|

| 3. Միջազգային սեմինար և  փորձագետների                |        25.000|

|    խորհրդակցություն                                  |              |

|______________________________________________________|______________|

| 4. Միջազգային սեմինարի նյութերի հրատարակում          |        10.000|

|______________________________________________________|______________|

| Ծրագրի ընդհանուր արժեքը                              |     4.758.000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2001
N 862
Որոշում