ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2019 թվականի N 665-Ա
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 538-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`
1. Սահմանել վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը` 692 հաստիքային միավոր:
(1-ին կետը փոփ. 29.11.2019 թիվ 1779-Ա, 05.08.2020 թիվ 900-Ա, 11.02.2021 թիվ 121-Ա, 26.05.2021 թիվ 569-Ա որոշումներ)
2. Ուժը կորցրած ճանաչել Վարչապետի 2018 թվականի մայիսի 21-ի «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը սահմանելու մասին» N 538-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 1
Երևան