Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2021 թվականի N 196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի`

1) 1-ին կետի`

ա. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.

բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` որոնք`

ա. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում:».

2) 2-րդ կետում «հուլիս ամսից մինչև հաջորդ օրացուցային տարվա հուլիս ամիսն» բառերը փոխարինել «հուլիսի 1-ից մինչև հաջորդ օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ» բառերով.

3) 3-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու» բառերը փոխարինել «հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու» բառերով` իսկ «հունիսի 1-ից հետո ընդունվելու» բառերը փոխարինել «հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու» բառերով.

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու» բառերը փոխարինել «հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու» բառերով` իսկ «հունիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու» բառերը փոխարինել «հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու» բառերով.

գ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հունվարի 1-ից հետո ընդունվելու» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու» բառերով.

դ. 3-րդ ենթակետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «2.1» և «2.2» ենթակետերը.

«2.1) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ուժի մեջ մտնելու դեպքում` 43.811 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի)` իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար.

2.2) 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է`

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում` 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում գործող' բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի մեծությանը հավասար` իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար.

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում` 2022 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն`».

ե. 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում սահմանվելու» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու» բառերով.

զ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «սահմանելուց» բառը փոխարինել «ուժի մեջ մտնելուց» բառերով.

4) 4-րդ կետում «կենսաբանական զանգվածից» բառերը փոխարինել «կենսազանգվածից» բառով` իսկ «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից» բառերը` «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունն իրականացնող իրավասու մարմնի կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ`                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
26.05.2021
N 196-Ն
Որոշում