Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2021 թվականի N 914-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Սուրենի Մարտիրոսյանի (նույնականացման քարտի համար` 000901413, տրված 010 կողմից) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, 2020 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 10803040/031120/0098802 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 119 միավոր, 10392263 դրամ սկզբնական արժեքով շարժական գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքից 98 միավոր հանձնել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, 5 միավոր` «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, 5 միավոր` «Պատնեշ» ՓԲԸ-ին, 8 միավոր` «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը և 3 միավոր` «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 3-ի

N 914-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը     |Ընդհանուր|Քանակ|Սկզբնական|Գույք ստացող մարմինը    |

|ը/կ|              |բրուտտո  |(հատ)|արժեք    |                        |

|   |              |քաշ (կգ) |     |(ՀՀ դրամ)|                        |

|___|______________|_________|_____|_________|________________________|

|1. |Բենզինային    |5712     |119  |10392263 |ՀՀ բարձր տեխնոլոգիական  |

|   |գեներատորներ  |         |     |         |արդյունաբերության       |

|   |              |         |     |         |նախարարություն          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2021
N 914-Ա
Որոշում