Սեղմել Esc փակելու համար:
«ԼԱԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԱԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 974-Ա

 

«ԼԱԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) (պետական գրանցման համարը` 33.210.01995, հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան-Զավաբեր-Դդմաշեն ավտոճանապարհ 3):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև 2021 թվականի մարտի 31-ն ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները:

(3-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1477-Ա, 26.11.2020 թիվ 1860-Ա, 21.01.2021 թիվ 72-Ա որոշումներ)

3.1. (3.1-ին կետն ուժը կորցրել է 21.01.2021 թիվ 72-Ա որոշում)

4. Սահմանել որ`

1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած`

ա. դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. անշարժ և շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 10.06.2021 թիվ 947-Ա որոշում)

դ. անշարժ գույքի չափագրման և պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին.

2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1860-Ա, 21.01.2021 թիվ 72-Ա, 10.06.2021 թիվ 947-Ա որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 974-Ա
Որոշում