Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԻՐԱՐԿՈՂ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` Պայմանավորվող կողմեր,

հիմնվելով 2013 թվականի ապրիլի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի 20-րդ հոդվածի վրա, այսուհետև` Համաձայնագիր,

ձգտելով ապահովել Համաձայնագրի արդյունավետ կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1 ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1) Համաձայնագրի և սույն Կիրարկման արձանագրության կիրարկման համար լիազորված` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են (այսուհետև` իրավասու մարմիններ)`

1. Հայաստանի Հանրապետության Կառավարության համար`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը:

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության համար`

ա) Ներքին գործերի, շինության և հայրենիքի դաշնային նախարարությունը,

բ) Արտաքին գործերի դաշնային գրասենյակը,

գ) Դաշնային ոստիկանության գլխամասերը և

դ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Երկրամասերի (Lander)` օտարերկրացիների հարցերով իրավասու մարմինները:

2) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անմիջապես տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների ցանկում ցանկացած փոփոխության մասին:

3) Սույն Կիրարկման արձանագրության իրականացման նպատակով 1-ին կետում մեջ նշված իրավասու մարմինները միմյանց գրավոր տեղեկացնում են իրենց կոնտակտային տվյալների մասին սույն Կիրարկման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

4) Իրավասու մարմիններն անմիջապես միմյանց գրավոր տեղեկացնում են իրենց կոնտակտային տվյալների փոփոխության մասին:

5) Իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են հետընդունման և տարանցման դիմումները ներկայացնելու և քննելու համար, միմյանց հետ աշխատում են անմիջականորեն:

 

ՀՈԴՎԱԾ 2 ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

1) Հետընդունման դիմումը, որը լրացվել է` օգտագործելով Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված ձևաթուղթը, Համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ֆաքսով, Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կամ էլեկտրոնային նամակով ուղարկվում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում: Համապատասխան փոխանցման ծանուցումը բավարար է որպես հետընդունման դիմումի ստացման և ամսաթվի հաստատում, որի հիման վրա կմեկնարկի սահմանված ժամկետը:

2) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հետընդունման դիմումին պատասխանում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ուղղված ֆաքսով, Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կամ էլեկտրոնային նամակով` Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 3 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1) Եթե Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կարծում է, որ Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկված փաստաթղթերից կամ լրացուցիչ ապացույցներից բացի` կան այլ փաստաթղթեր ևս, որոնք կարևոր են հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը որոշելու կամ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման հիմքերը հաստատելու համար, ապա այդ փաստաթղթերը կամ լրացուցիչ ապացույցները հետընդունման դիմումի հետ միասին ուղարկվում են Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

2) Հետընդունման դիմումը քննելու ընթացքում Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն է որոշում հաշվի առնե՞լ 1-ին կետում նշված փաստաթղթերը, թե՞ ոչ: Եթե այդ փաստաթղթերը հաշվի չեն առնվում, ապա Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տեղեկացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին այդ որոշման պատճառների մասին:

3) Պայմանավորվող կողմերը համարում են Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիությունը հաստատված, եթե Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից 2-րդ կետի համաձայն հաշվի առնված և 1-ին կետում նշված փաստաթղթերի քննությունը ցույց են տալիս, որ անձը գրանցված է որպես Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի, և Հայցվող Պայմանավորվող կողմը չի կարող ապացուցել հակառակը:

 

ՀՈԴՎԱԾ 4 ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Պայմանավորվող կողմերը իրենց քաղաքացիների քաղաքացիությունը հաստատելու համար համաձայնում են հարցազրույցների անցկացման հետևյալ ընթացակարգերին.

1. Եթե Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը չի կարող ներկայացնել Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված փաստաթղթերը, Հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության անձնակազմը պարտավոր է իրավասու մարմնի հայցի հիման վրա անցկացնել հարցազրույց հետընդունման ենթակա անձի հետ, որպեսզի հաստատի, թե արդյո՞ք նա հանդիսանում է Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի: Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչը կարող է մասնակցել քաղաքացիության հաստատման հարցազրույցին:

2. Քաղաքացիության հաստատման համար հարցազրույցի հայցը ֆաքսով կամ էլեկտրոնային նամակով ուղարկվում է Հայցվող Պայմանավորվող կողմի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: Հարցազրույցն անցկացվում է առանց հետաձգման և հայցը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը, որպես կանոն, հարցազրույցն անցկացնում է իր նստավայրում` Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Հարցազրույցը կարող է անցկացվել այլ վայրում իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնությամբ:

4. Քաղաքացիությունը հաստատելու նպատակով հարցազրույցի համար ուղարկված հայցը ներառում է հետընդունման ենթակա անձի անհրաժեշտ անձնական տվյալները: Տեղեկատվություն տրամադրող մարմինը տեխնիկական և կազմակերպչական լավագույն միջոցներն է ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են տրամադրվող անձնական տվյալների մատչելիության, ամբողջականության, հավաստիության և գաղտնիության ապահովման համար:

5. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը Հայցող Պայմանավորվող կողմին տեղեկացնում է հարցազրույցի արդյունքների մասին անհապաղ և հարցազրույցից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հարցազրույցի արդյունքում հնարավոր չի լինում հաստատել հետընդունման ենթակա անձի` Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիությունը, Հայցվող Պայմանավորվող կողմը պատրաստակամություն է հայտնում Հայցող Պայմանավորվող կողմի ներկայացրած հայցի հիման վրա երեք ամսվա ընթացքում ուղարկել փորձագիտական պատվիրակություն` հետագա հարցազրույցն անցկացնելու համար:

6. Եթե Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետին և Կիրարկման արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան` հարցազրույցի արդյունքում հաստատվում է, որ հետընդունման ենթակա անձը Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է, Պայմանավորվող կողմերը ճանաչում են այդ արդյունքը prima facie որպես քաղաքացիության առերևույթ ապացույց, և Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հայցվող Պայմանավորվող կողմի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը այդ անձին տրամադրում է վերադարձի վկայական, դրա վերաբերյալ հայցը ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 5 ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

1) Տարանցման գործողություններն իրականացնելիս Պայմանավորվող կողմերն առաջնորդվում են Համաձայնագրի 14-րդ հոդվածում թվարկված սկզբունքներով: Համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն` Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը Համաձայնագրի 6-րդ հավելվածում ներկայացված ձևով լրացված տարանցման դիմումը ներկայացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով անհապաղ և ոչ ուշ, քան նախատեսված տարանցումից 14 օրացուցային օր առաջ կամ օդային ճանապարհով տարանցման դեպքում` նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ: Հրատապ դեպքերում և փոխադարձ համաձայնությամբ տարանցման դիմումը, հատուկ հանգամանքներից ելնելով, հնարավոր է, որ ուղարկվի ավելի ուշ, քան վերոնշյալ ժամանակային սահմանումներն են:

2) Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված տվյալներից բացի` տարանցման դիմումը պարունակում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

1. վերահսկողության կամ խնամքի հատուկ պահանջների վերաբերյալ տեղեկատվություն, և

2. տեղեկություններ անվտանգության կամ պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած միջոցի մասին:

Այս տվյալները ներառվում են Համաձայնագրի 6-րդ հավելվածի Տարանցման դիմումի ձևաթղթի Գ բաժնի մեջ:

3) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տարանցման դիմումի պատասխանը ներկայացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով` Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում: Օդային ճանապարհով իրականացվող տարանցման դեպքում պատասխանը ներկայացվում է անմիջապես:

4) Համաձայնագրի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տարանցման դիմումին պատասխանելու ժամանակ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տեղեկացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` տվյալ անձինք ունե՞ն ուղեկցողի կարիք, թե՞ ոչ:

5) Օդային ճանապարհով իրականացվող տարանցման գործողությունների դեպքում Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տրամադրում է անհրաժեշտ աջակցություն Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 6 ՀԵՏԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ

 

1) Որպես կանոն, Պայմանավորվող կողմերը հետընդունման և տարանցման գործողություններն իրականացնում են օդային ճանապարհով:

2) Այդ դեպքում Պայմանավորվող կողմերն օգտագործում են իրենց միջազգային օդանավակայանների սահմանային անցման կետերը:

3) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն առանձին դեպքերում կարող են համաձայնել օգտագործել այլ սահմանային անցման կետեր հետընդունման կամ տարանցման համար:

4) Ամեն առանձին դեպքում հետընդունման ենթակա անձի վերադարձի ամսաթիվը, ժամը, սահմանային անցման կետը, փոխանցման տեսակը և հետընդունման ընթացակարգերը համաձայնեցվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև ֆաքսով կամ էլեկտրոնային միջոցներով` տարանցման պլանավորված ամսաթվից առնվազն երեք օր առաջ:

5) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի հետընդունման դիմումի վերաբերյալ, ով չունի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք նրան թույլ կտան մուտք գործել Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք, գրավոր դրական պատասխան ստանալուց հետո Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տրամադրում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ճանաչված ճամփորդական փաստաթուղթ (Համաձայնագրի 7-րդ և 8-րդ հավելվածներ):

6) Ուղեկցմամբ տարանցման դեպքում անգլերենով պատրաստվում է փոխանցման վերաբերյալ գրավոր արձանագրության երկու օրինակ իրավասու մարմիններից յուրաքանչյուրի համար: Արձանագրության օրինակը կներառվի հավելվածում` որպես սույն Կիրարկման արձանագրության անբաժանելի մաս:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից հետընդունման և տարանցման ընթացքում անձնական տվյալները հաղորդվում և մշակվում են Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների համաձայն: Մասնակից մարմինները փոխանակում են կոդավորման վկայականներ էլեկտրոնային փոստի միջոցով անհատական տվյալների փոխանցումից առաջ: Էլեկտրոնային փոստի միջոցով ամբողջ կապը կոդավորված է:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՈՒՂԵԿՑՈՒՄԸ

 

1) Ուղեկցմամբ տարանցման անհրաժեշտության դեպքում Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հավելվածների համաձայն, հետընդունման դիմումի Զ կետում և տարանցման դիմումի Գ կետում նշում է ուղեկցողների թիվը:

2) Սույն հոդվածի 1-ին կետում նշված ուղեկցողների թվի փոփոխության դեպքում Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անմիջապես գրավոր տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին փոփոխությունների մասին` ֆաքսով կամ էլեկտրոնային միջոցներով:

3) Ուղեկցողները Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են պահպանել տվյալ պետության օրենքները:

4) Ուղեկցողներն իրենց առաջադրանքը կատարում են քաղաքացիական հագուստով և կրում են վավեր անձնագրեր, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ հետընդունումը կամ տարանցումը և ուղեկցման թույլտվությունը համաձայնեցված են:

5) Ուղեկցողները որևէ զենք չեն կրում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է Կիրարկման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել մյուս Կողմին, թե ինչ միջոցներ են թույլատրվում` հսկելու համար ուղեկցվող անձին, և երաշխավորել, որ ուղեկցողները կրեն այդ միջոցներն իրենց հետ:

6) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համագործակցում են Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում ուղեկցողների կացության հետ կապված բոլոր հարցերի շուրջ: Ըստ անհրաժեշտության` Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը աջակցում է ուղեկցողներին, մասնավորապես, 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` միջոցներ է ձեռնարկում` կանխելու հետընդունվող կամ տարանցվող անձի դուրս գալը օդանավակայանի տարանցման գոտուց և առանց ուղեկցման օդանավ նստելը, ինչպես նաև հնարավորինս աջակցում է Հայցող Պայմանավորվող կողմի ուղեկցողներին տարանցման գործողություններում:

7) Ուղեկցողները պատասխանատու են վերջին նպատակակետ հանդիսացող պետության իրավասու մարմնի ներկայացուցիչներին հետընդունման կամ տարանցման ենթակա անձի փաստաթղթերը և այլ տեղեկությունները փոխանցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 9 ԾԱԽՍԵՐԸ

 

1) Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` Հայցվող Պայմանավորվող կողմի կրած` մինչև վերջին նպատակակետ հանդիսացող պետության սահման հասցնելու հետ կապված` հետընդունման կամ տարանցման ծախսերը հոգում է Հայցող Պայմանավորվող կողմը և փոխհատուցում է կատարած ծախսերը եվրոյով` հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 60 աշխատանքային օրվա ընթացքում: Հայցվող Պայմանավորվող կողմի կատարած ծախսերի ապացույցների ստացումը հաստատվում է գրավոր` Հայցող Պայմանավորվող կողմից:

2) Փորձագիտական պատվիրակության կողմից անցկացվող հարցազրույցի դեպքում Հայցող Պայմանավորվող կողմը հոգում է պատվիրակության ավիատոմսերի, հյուրանոցի, ինչպես նաև օդանավակայանից հարցազրույցի անցկացման վայր տեղափոխման հետ կապված ծախսերը:

3) Փոխհատուցման չափը որոշվում է Հայցվող Պայմանավորվող կողմի օրենքների համաձայն և փաստացի ծախսերի ապացույցի հիմքով:

4) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են իրենց համապատասխան բանկային տվյալների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1) Ներկայացված` հետընդունման կամ տարանցման դիմումների առնչությամբ ծագած կասկածների դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կարող են անցկացնել խորհրդակցություններ` օգտագործելով էլեկտրոնային հաղորդակցության միջոցները` այս խորհրդակցությունները չեն կասեցնում Համաձայնագրով սահմանված ժամկետները:

2) Համաձայնագրի և սույն Կիրարկման արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ծագած բոլոր խնդիրները լուծվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների միջոցով: Եթե այդպիսի վեճերը հնարավոր չէ ուղղակիորեն լուծել, ապա դիմում են Հետընդունման համատեղ հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 11 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերը հաղորդակցությունը միմյանց հետ իրականացնում են անգլերենով:

 

ՀՈԴՎԱԾ 12 ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Սույն Կիրարկման արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով:

2) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Կիրարկման արձանագրության ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Այն Պայմանավորվող կողմը, որը, համաձայն առաջին նախադասության, վերջինն է ծանուցվում, Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տեղեկացնում է սույն Կիրարկման արձանագրության Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին` միևնույն ժամանակ տեղեկացնելով մյուս Պայմանավորվող կողմին, որ տվյալ ծանուցումն ուղարկվել է:

3) Սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին ծանուցելուց հետո` երկրորդ ամսվա առաջին օրը:

4) Սույն Կիրարկման արձանագրությունը կարող է փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Փոփոխությունները կազմում են սույն Կիրարկման արձանագրության անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում 3-րդ կետի համաձայն:

5) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Կիրարկման արձանագրությունը` դիվանագիտական ուղիներով տեղեկացնելով մյուս Կողմին: Սույն Կիրարկման արձանագրության գործողությունը դադարեցվում է նման ծանուցում ստանալուց երեք ամիս հետո: Ծանուցման ստացումը հաստատվում է գրավոր:

6) Համաձայնագրի գործողությունը դադարելու դեպքում սույն Կիրարկման արձանագրության գործողությունը ևս դադարում է:

Կատարված է Բեռլին քաղաքում, 2019 թվականի սեպտեմբերի 9-ին, հայերեն, գերմաներեն, անգլերեն բնօրինակներով, ընդ որում` երեք տեքստերն էլ հավասարազոր են: Հայերեն և գերմաներեն տեքստերի մեկնաբանման տարբերությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Հավելված

 

ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն արձանագրությունը կազմվել է _____________ սահմանային անցման կետում

20_____թվականին_____`

հաստատելու, որ ________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

Տեղափոխված ____________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

Հետևյալ քաղաքացին ____________________ (ժամը)

_______________________________________________________________________

(քաղաքացիությունը)

 

Անուն, ազգանուն

___________________________________________

                                                                            

Ծննդյան, ամսաթիվ, վայր

___________________________________________

 

Բնակության վայր (հասցե)

___________________________________________

 

Սեռ

___________________________________________

 

Մայրենի լեզու, այլ լեզուներ

___________________________________________

 

Նույնականացման փաստաթուղթ`

___________________________________________

(փաստաթղթի տեսակ, սերիա և համար, տրման ամսաթիվ և տրամադրող մարմին,

վավերականության ժամկետ)

 

Երեխաներ, որոնք ենթակա են տարանցման, տարանցման ենթակա անձի հետ

_______________________________________________________________________

                   (անուն, ազգանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Ընդհանուր առողջական վիճակը

_______________________________________________________________________

             (հիվանդության անվանումը, եթե հայտնի է, լատինատառ,

          տեղեկություն հատուկ բուժման վերաբերյալ, եթե կիրառելի է)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Տարանցման ենթակա անձին կցված գույք (փոխադրամիջոցներ, ուղեբեռ, անձնական

պարագաներ և այլն)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Տարանցման ընթացքում իրավասու մարմինների ներկայացուցիչների

հայտարարություններ (տեղեկություն)

_______________________________________________________________________

(հայտարարության պարտադիր ներկայացում, պաշտոն, ստորագրություն, անուն,

ազգանուն)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Տարանցման ենթակա անձի հնարավոր հայտարարություն կամ բողոք

(տարանցման ենթակա անձի հայտարարության կամ բողոքի պարտադիր

ներկայացում, տարանցման ենթակա անձի ստորագրություն, անուն, ազգանուն)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

           (տարանցման ենթակա անձի ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Սույն արձանագրությունը կազմված է անգլերեն կրկնօրինակով

 

     Տարանցում                    ից   Տարանցում                   դեպի

________________________________   ________________________________

              (պաշտոն)                              (պաշտոն)

 

________________________________  ________________________________

    (Կոչում, ստորագրություն, անուն,    (Կոչում, ստորագրություն, անուն,

               ազգանուն)                          ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
10.09.2019
Համաձայնագիր