Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն և Վրաստանի ֆինանսների նախարարությունը` ի դեմս Եկամուտների ծառայության (այսուհետ` առանձին` Կողմ, միասին` Կողմեր),

հիմք ընդունելով 2013 թվականի հունվարի 17-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթները (այսուհետ` Համաձայնագիր),

հաշվի առնելով, որ Կողմերն իրենց երկրների տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով պատրաստակամ են ամրապնդելու մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցությունը,

կարևորելով Կողմերի պետությունների սահմանների հատման ընթացքում տրանսպորտային միջոցների և ապրանքների արդյունավետ վերահսկողության կարևորությունը, նպատակ ունենալով ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունները,

Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նորմերին, չափանիշներին և առաջարկություններին համապատասխան,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կողմերը պատասխանատու են տրանսպորտային միջոցների և ապրանքների (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների) մաքսային ընթացակարգերի իրականացման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար` Կողմերից մեկի պետության տարածքից տրանսպորտային միջոցները և ապրանքները դուրս բերելիս` մինչև դրանց մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը:

2. Նախնական էլեկտրոնային տվյալները Կողմերը պետք է օգտագործեն առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2 ԱՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

 

Հետևողական մաքսային վերահսկողություն ապահովելու ընթացքում Կողմերն իրականացնում են նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակում` արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության և ռիսկերի կառավարման մեթոդները` Կողմերի պետությունների սահմանները հատող տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի անխափան գործածման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է լինեն սահմանափակ հասանելիության: Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալներն ստացող Կողմը փոխանցված տվյալները չպետք է բացահայտի կամ փոխանցի որևէ երրորդ կողմի` առանց այդ տվյալները տրամադրող Կողմի գրավոր համաձայնության:

2. Սույն Արձանագրության շրջանակներում ստացված տվյալները կարող են օգտագործվել բացառապես սույն Արձանագրությամբ սահմանված նպատակներով, այդ թվում` դատական, քննչական կամ վարչական վարույթներում Կողմերի իրավասությունների շրջանակներում, և չեն կարող փոխանցվել երրորդ կողմի` առանց այդ տվյալները տրամադրած Կողմի գրավոր հաստատման:

3. Սույն Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները պետք է համապատասխանեն Կողմերի պետությունների` անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 4 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

1. Կողմերն իրենց աշխատակազմերում նշանակում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն հետևյալի համար.

- նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակում և իրագործում, փոխանակման մեթոդների սահմանում,

- նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն բովանդակության մշակում.

- տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակում և մյուս Կողմից ստացված տվյալների իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործառույթների իրականացման նպատակով Կողմերի միջև կստորագրվի «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» վերաբերյալ տեխնիկական դրույթների փաստաթուղթ:

3. Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը նախորդելու է փորձարկման փուլը: Փորձարկման փուլի ավարտից հետո Կողմերը կստորագրեն փաստաթուղթ, որը կհաստատի փորձարկման փուլի ավարտը, և դրանով իսկ կսկսվի «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ամբողջական ներդրումը:

 

ՀՈԴՎԱԾ 5 ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՈՒՄ

 

1. Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված Համատեղ կոմիտեի (այսուհետ` Համատեղ կոմիտե) կողմից ստեղծված տեղեկատվության փոխանակման ենթակոմիտեի (այսուհետ` Ենթակոմիտե) նիստ գումարվում է կանոնավոր կերպով` եռամսյակային պարբերականությամբ:

2. Արտակարգ իրավիճակների դեպքում Ենթակոմիտեի նիստ կգումարվի 2 (երկու) օրվա ընթացքում` Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա:

3. Ենթակոմիտեի հաշվետվությունները կներկայացվեն Համատեղ կոմիտեին:

 

ՀՈԴՎԱԾ 6 ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Սույն Արձանագրության կիրարկման կամ կիրառման ընթացքում Կողմերի միջև ծագած տարաձայնությունները և/կամ վեճերը սույն Արձանագրության 5-րդ հոդվածում նշված Ենթակոմիտեն կկարգավորի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն: Չկարգավորված հարցերը կներկայացվեն Համատեղ կոմիտեին:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Արձանագրությունը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` առանձին փաստաթղթերի միջոցով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության 8-րդ հոդվածով սահմանված կարգով և կկազմեն սույն Արձանագրության անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

2. Սույն Արձանագրությունը կնքվում է 10 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող 10 տարի ժամանակահատվածներով: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին նախնական ժամկետի կամ հաջորդող 10 տարվա ժամանակահատվածների ավարտից առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցելով սույն Արձանագրությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Արձանագրությունը դադարում է գործել այդպիսի ծանուցում ստանալու պահից 6 ամիսը լրանալուց հետո:

Սույն Արձանագրությունը կատարված է Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 1-ին:

 

 

pin
18.11.2018
Արձանագրություն