Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 483-Ն

 

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը` 23.08.2005 թ., համարը` 85.210.01718, վկայականը` 03 Ա 068495, գտնվելու հասցեն` մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Արզական:

(1-ին կետը փոփ. 10.06.2021 թիվ 937-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, դրա կազմում ընդգրկելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

4. Սահմանել, որ`

1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվում անշարժ գույքը` համաձայն հավելվածի, ինչպես նաև շարժական գույքը.

2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 43-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա օրենքով սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցումը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 366-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 483-Ն որոշման

ՑՈՒՑԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՔՅԻ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 43-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 483-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Շինության անվանումը|Մակե- |Հասցեն           |Շահա-  |Հաշվեկշռային|

|ը/կ|                   |րեսը  |                 |գործման|արժեքը (ՀՀ  |

|   |                   |      |                 |տարին  |դրամ)       |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|1. |Մասնաշենք 1        |982.3 |Մարզ Կոտայք,     |1980   |28 257 354  |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|2. |Մասնաշենք 2        |1004.6|Մարզ Կոտայք,     |1980   |28 218 908  |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|3. |Քոթեջային 1        |88.3  |Մարզ Կոտայք,     |1980   |2 016 291   |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|4. |Քոթեջային 2        |79.5  |Մարզ Կոտայք,     |1980   |1 992 284   |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|5. |Էլ. ենթակայան      |10.5  |Մարզ Կոտայք,     |1980   |588 184     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|6. |Կաթսայատուն        |67.8  |Մարզ Կոտայք,     |1980   |3 541 230   |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|7. |Զուգարան           |15.4  |Մարզ Կոտայք,     |1980   |487 933     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|8. |Բաղնիք             |21.2  |Մարզ Կոտայք,     |1980   |720 551     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|9. |Ջրավազան           |30.2  |Մարզ Կոտայք,     |1980   |380 520     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|10.|Զուգարան           |9.5   |Մարզ Կոտայք,     |1980   |328 361     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|11.|Հարթակ             |853.6 |Մարզ Կոտայք,     |1980   |537 768     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|12.|Պարիսպ             |63.9  |Մարզ Կոտայք,     |1980   |306 029     |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |110.4 |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |խոր. մ|Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|13.|Ծածկ               |47.9  |Մարզ Կոտայք,     |1981   |30 177      |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|14.|Ծածկ               |3.4   |Մարզ Կոտայք,     |1981   |2142        |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|15.|Ծածկ               |7.6   |Մարզ Կոտայք,     |1981   |4788        |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|16.|Ծածկ               |22.2  |Մարզ Կոտայք,     |1981   |13 986      |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|17.|Ծածկ               |6.7   |Մարզ Կոտայք,     |1981   |4221        |

|   |                   |քառ. մ|համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|18.|Հողամաս            |2 հա  |Մարզ Կոտայք,     |1980   |660 000     |

|   |                   |      |համայնք          |       |            |

|   |                   |      |Չարենցավան, գյուղ|       |            |

|   |                   |      |Արզական          |       |            |

|___|___________________|______|_________________|_______|____________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ           |      |                 |       |68 090 727  |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 14.01.2021 թիվ 43-Ն, 10.06.2021 թիվ 937-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 483-Ն
Որոշում