Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                     ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

    16 հունիսի 2021 թվականի թիվ 2-Ն        30 մարտի 2021 թվականի թիվ 39-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների դասակարգման, հնարավոր կորուստների համար պահուստների ձևավորման, անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման մոտեցումները,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետը, 123-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 124-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում են.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա մեկից, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի:

3. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի 19-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

4. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի 48-րդ, 49-րդ և 50-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունները սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի պահանջներին համապատասխան մշակում կամ վերանայում են ներքին իրավական ակտերը և ներկայացնում են Կենտրոնական բանկ:

i

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը» հաստատելու մասին թիվ 63 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`                    Ա. ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 

2021 թ. հունիսի 16

Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՏԵՂԱԿԱԼ`                               Ն. ԵՐԻՑՅԱՆ

 

2021 թ. ապրիլի 2

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2021 թվականի հունիսի 16-ի

թիվ 2-Ն

և

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի մարտի 30-ի

թիվ 39-Ն

համատեղ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակներն են.

1) սահմանել շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցումները` ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով,

2) սահմանել շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտները` սույն կարգով սահմանված պահուստների վերաձևակերպումների (հակադարձումների) չափով,

3) սահմանել ակտիվների դուրսգրումների դեպքերը, որոնք շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտներում և համախառն եկամտից նվազեցումներում ենթակա են կամ ենթակա չեն ընդգրկման,

4) ստանալ արժանահավատ տեղեկատվություն ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող տնտեսական նորմատիվների հաշվարկման համար:

2. Սույն կարգը սահմանում է.

1) ակտիվների դասակարգման սկզբունքները,

2) վերանայված պայմաններով ակտիվների դասակարգումը,

3) հնարավոր կորուստների պահուստների ձևավորման սկզբունքները,

4) հնարավոր կորուստների պահուստների հաշվարկման կարգը,

5) հաշվեկշռային և հետհաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվների դուրսգրումը:

3. Սույն կարգը չի տարածվում ֆինանսական կազմակերպությունների` Կենտրոնական բանկի նկատմամբ ձևավորած պահանջների նկատմամբ:

4. Սույն կարգը չի տարածվում այն ակտիվի վրա, որի համախառն հաշվեկշռային մնացորդը մինչև 1000 Հայաստանի Հանրապետության դրամ (համարժեք արտարժույթ) է (ներառյալ):

5. Եթե ակտիվի գծով վճարման ենթակա գումարից (հիմնական գումար, տոկոս, տույժ և (կամ) այլ վճար) պայմանագրով սահմանված ժամկետում չվճարած գումարը չի գերազանցում 1000 Հայաստանի Հանրապետության դրամը (համարժեք արտարժույթը), ապա նշված չափով չվճարումը հիմք չի հանդիսանում ակտիվի դասը խստացնելու համար:

6. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը կարող է գրավոր ձևով պահանջել ֆինանսական կազմակերպությանը` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում ճշգրտելու ակտիվների (այդ թվում` վերանայված ակտիվների) դասակարգումը և (կամ) պահուստավորումը` սույն կարգին համապատասխան:

7. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, կարող է վերահսկողության արդյունքում պահանջել ֆինանսական կազմակերպությունից Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում ակտիվի կամ ակտիվների խմբի համար որոշակի գումարով պահուստ ձևավորել կամ ձևավորված պահուստը ավելացնել, այդ թվում` նաև առանց ակտիվի (ակտիվների) դասի խստացման կամ պահանջել պահուստը նվազեցնել` այդ թվում` նաև առանց ակտիվի (ակտիվների) դասի փոփոխության:

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա իրականացված փոփոխությունները չեն ներառվում տվյալ պահի դրությամբ ստուգում անցած հարկային հաշվետվություններում:

9. Համալիր հարկային ստուգումների ընթացքում սույն Կարգի դրույթների խախտում հայտնաբերելու դեպքում ստուգող պաշտոնատար անձը պահանջում է ճշգրտել հարկային հաշվետվությունը, եթե ճշգրտման արդյունքում կարող են առաջանալ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկերի գումարներ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

10. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) ֆինանսական կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր և վարկային կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր,

3) ֆինանսական ակտիվներ (այսուհետ` ակտիվներ)`

ա. ֆինանսական կազմակերպության հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, վարկային գծեր, բանկերում ներդրված ավանդներ (այդ թվում` նաև բանկային ոսկով)),

բ. որպես ակտիվ հաշվառվող ռեպո համաձայնագրերի, օվերնայթերի, ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), երաշխիքների, երաշխավորությունների և ակրեդիտիվների գծով պահանջները,

գ. ֆինանսական կազմակերպության ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները և (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային և սառեցված հաշիվները, ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, ֆինանսական կազմակերպության աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները),

դ. սույն ենթակետում նշված պահանջների գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը, տուգանքները և այլ վճարները,

ե. ֆինանսական կազմակերպության համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները,

4) վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածներ` հետհաշվեկշռում գրանցված և ֆինանսական կազմակերպության կողմից տրված երաշխավորությունները, երաշխիքները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերը,

5) ընդհանուր պահուստ` ֆինանսական կազմակերպության հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստի այն մասը, որը ձևավորվում է ստանդարտ ակտիվների գծով,

6) հատուկ պահուստ` ֆինանսական կազմակերպության հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստի այն մասը, որը ձևավորվում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով,

7) լրացուցիչ պահուստ` ֆինանսական կազմակերպության հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստի այն մասը, որը ձևավորվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված կոնկրետ ակտիվի կամ ակտիվների խմբի համար առանց այդ ակտիվի (ակտիվների) դասակարգման,

8) հնարավոր կորուստների պահուստ` ակտիվների գծով ձևավորված ընդհանուր, հատուկ և լրացուցիչ պահուստները,

9) վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով ընդհանուր պահուստ (այսուհետ` ընդհանուր պահուստ)` ֆինանսական կազմակերպության հաշվեկշռի պարտավորություններում գրանցված պահուստի այն մասն է, որը ձևավորվում է ստանդարտ դասակարգված վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով,

10) վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով հատուկ պահուստ (այսուհետ` հատուկ պահուստ)` ֆինանսական կազմակերպության հաշվեկշռի պարտավորություններում գրանցված պահուստի այն մասն է, որը ձևավորվում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով,

11) չաշխատող ակտիվներ` «ոչ ստանդարտ», «կասկածելի» և «անհուսալի» դասակարգված ակտիվներ,

12) փոխառու` անձ, որի նկատմամբ ֆինանսական կազմակերպությունը ձևավորել է ակտիվ,

13) վերանայված պայմաններով ակտիվներ կամ վերանայված ակտիվներ` ակտիվներ,

ա. որոնց պայմանները բարելավվել են` պայմանավորված փոխառուի ֆինանսական վիճակի վատթարացմամբ, կամ

բ. որոնք վերաֆինանսավորվել են,

14) ֆինանսական վիճակի վատթարացում` ակտիվների պայմանների վերանայման դեպքում առկա են հետևյալ հանգամանքներից մեկը կամ մի քանիսը.

ա. ակտիվը վերանայման պահին ունի 1 օր և ավելի ժամկետանցություն և (կամ) դասակարգված է հսկվող կամ ավելի խիստ դասով` ըստ սույն կարգով սահմանված սուբյեկտիվ չափանիշների,

բ. ակտիվը վերանայման պահին ժամկետանց չէ, բայց եթե վերանայում տեղի չունենար, փոխառուն հավանական է, որ կունենար 30 օրից ավելի ժամկետանցություն` հաշվի առնելով փոխառուի ներկա և սպասվող ֆինանսական վիճակը վերանայման պահին, ակտիվի նախկին մարումների պատմությունը և այլն,

գ. ակտիվը ժամկետանց չէ, բայց վերանայման պահին նախորդող 12 ամիսների ընթացքում ակտիվն ունեցել է հանրագումարային 90 օր և ավելի ժամկետանցություն,

դ. ակտիվի կամ փոխառուի վարկանիշը (վարկանիշային բալը, սքորը) (առկայության դեպքում) վերանայման պահին վերահաշվարկելիս վկայում է ակտիվի չվճարման հավանականության աճի մասին` ըստ ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտի,

ե. փոխառուի կամ ակտիվի գծով առկա է ֆինանսական կազմակերպության կողմից ներքին իրավական ակտով սահմանված ֆինանսական վիճակի վատթարացման դեպքերից մեկը կամ մի քանիսը,

15) պայմանների բարելավում` փոխառուի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում ակտիվների պայմանների վերանայման արդյունքում առկա են հետևյալ հանգամանքներից մեկը կամ մի քանիսը, որոնք պայմանավորված չեն ֆինանսական կազմակերպության վարկավորման քաղաքականության փոփոխությամբ.

ա. վարկի ժամկետի երկարաձգում,

բ. վարկի մայր գումարի, տոկոսների և (կամ) վճարման ենթակա այլ գումարների վճարման ժամանակացույցի փոփոխություն` առանց վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգման (բացառությամբ` եթե մարման ժամանակացույցի փոփոխությունը վերաբերում է ամսվա ընթացքում վճարման օրերի փոփոխությանը կամ պայմանավորված է վարկի գծով վաղաժամկետ մարումով),

գ. վարկի մայր գումարի և (կամ) տոկոսների վճարման նոր (լրացուցիչ) արտոնյալ ժամկետի տրամադրում,

դ. վարկի անվանական և (կամ) փաստացի տոկոսադրույքի նվազեցում,

ե. տոկոսների և վճարման ենթակա այլ պարտավորությունների կապիտալացում,

զ. վճարման ենթակա գումարի կամ դրա մի մասի ներում,

է. գրավի փոփոխում և (կամ) դադարում, որի արդյունքում տվյալ ակտիվի գծով վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցում է ֆինանսական կազմակերպության քաղաքականությամբ սահմանված առավելագույն թույլատրելի շեմը,

16) վերաֆինանսավորված ակտիվներ`

ա. ակտիվներ, որոնց մի մասի մարումը, պայմանավորված փոխառուի ֆինանսական վիճակի վատթարացմամբ և (կամ) փոխառուի` ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա պարտավորությունները մարելու ոչ բավարար կարողությամբ, իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների հաշվին` անկախ այն հանգամանքից, թե նոր պարտավորությունները ձևավորվել են նույն ֆինանսական կազմակերպությունում, թե այլ ֆինանսական կազմակերպությունում,

բ. ակտիվներ, որոնք ուղղվել են սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ակտիվների կամ դրանց մի մասի մարմանը,

17) կապիտալացում` գործընթաց, որի արդյունքում չվճարված տոկոսները, տույժերը, տուգանքները և(կամ) վճարման ենթակա այլ գումարները, պայմանագրի համաձայն, դրանց վճարման կամ վարկի մարման օրը գումարվում են ակտիվի չմարված մասին,

18) բլանկային ակտիվ` այն ակտիվները, որոնք բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ.

ա. ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով (ընդ որում, իրավաբանական անձի գործունեության ժամանակահատվածը պետք է գերազանցի մեկ տարին), բյուջետային երաշխիքով և

բ. ապահովված չեն փոխառուի ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և

գ. ապահովված չեն փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող փաստաթղթերով (գործարար ծրագրեր, պայմանագրեր և այլ հիմնավորող փաստաթղթեր), և

դ. չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար,

19) համարժեք արտարժութային գումար` Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված որոշակի գումարին համապատասխանող արտարժույթով արտահայտված գումարը` հաշվարկված հաշվարկի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով,

20) համախառն հաշվեկշռային արժեք` ակտիվի գծով հաշվեկշռում գրանցված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը, տուգանքները և այլ վճարները, առանց նվազեցնելու տվյալ ակտիվի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստները,

21) ակտիվի ժամկետանցում` ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի կամ դրա մի մասի` պայմանագրով սահմանված վճարման ժամկետում չվճարումը,

22) Վարկային բյուրո` ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության,

23) Կանոնակարգ 2` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգը,

24) ներքին իրավական ակտ` ֆինանսական կազմակերպությունների կողմից սույն կարգի դրույթներին համապատասխան մշակված ֆինանսական կազմակերպության ակտիվների դասակարգումը, վերանայումը, հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը և սույն կարգով սահմանված այլ գործընթացները կարգավորող ներքին իրավական ակտը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ակտիվների դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն կարգի 14-րդ կետի, իսկ վերանայված ակտիվների դեպքում` վերանայված ակտիվների խմբավորումն է սույն կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված դասերի` համաձայն սույն կարգի 4-րդ գլխի.

1) ստանդարտ,

2) հսկվող,

3) ոչ ստանդարտ,

4) կասկածելի,

5) անհուսալի:

12. Ֆինանսական կազմակերպությունը ակտիվները դասակարգում է միաժամանակ և առնվազն ամիսը մեկ անգամ` իր ներքին իրավական ակտին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրը:

13. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի:

14. Ակտիվները դասակարգվում են` ըստ սույն կետի Աղյուսակով սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների.

 

Աղյուսակ

._________________________________________________________________________.

|Ակտիվի դասը|Օբյեկտիվ   |Սուբյեկտիվ չափանիշ` ըստ հայտանիշների|Սուբյեկտիվ  |

|           |չափանիշ    |                                    |չափանիշ` ըստ|

|           |           |                                    |ակտիվների   |

|           |           |                                    |միասնական   |

|           |           |                                    |դասակարգման |

|___________|___________|____________________________________|____________|

|1. Ստանդարտ|Ակտիվը     |1) Փոխառուի ֆինանսական վիճակը կայուն|Սույն կարգի |

|           |սպասարկվում|է, և                                |16-րդ կետի  |

|           |է` ըստ     |2) առկա է ակտիվը մարելու            |համաձայն    |

|           |պայմանագրով|(սպասարկելու) փոխառուի բավարար      |ակտիվները   |

|           |սահմանված  |ունակություն, և                     |սպասարկվում |

|           |ժամկետների:|3) ակտիվն ունի բավարար              |են ըստ      |

|           |           |ապահովվածություն (գրավով, երաշխիքով,|պայմանագրով |

|           |           |երաշխավորությամբ, ֆինանսական        |սահմանված   |

|           |           |հոսքերով և  այլն) պայմանագրով       |ժամկետների: |

|           |           |սահմանված հիմնական գումարի և        |            |

|           |           |տոկոսների գծով մարումները           |            |

|           |           |(վճարումները) կատարելու համար:      |            |

|___________|___________|____________________________________|____________|

|2. Հսկվող  |Ակտիվը     |Ակտիվը, չնայած սպասարկվում է        |Սույն կարգի |

|           |ժամկետանց  |պայմանագրի համաձայն, սակայն տեղի է  |16-րդ կետի  |

|           |կարգավիճա- |ունեցել փոխառուի ֆինանսական դրության|համաձայն    |

|           |կում է     |վատթարացում կամ ի հայտ են եկել      |ժամկետանց   |

|           |մինչև  90  |այնպիսի պայմաններ, որոնց պարագայում |օրերի       |

|           |օր:        |հնարավոր է փոխառուի ֆինանսական      |առավելագույն|

|           |           |դրության վատթարացում, որի           |քանակը      |

|           |           |արդյունքում կարող է վտանգվել ակտիվը |մինչև  90   |

|           |           |մարելու (սպասարկելու) փոխառուի      |օր է:       |

|           |           |բավարար ունակությունը:              |            |

|___________|___________|____________________________________|____________|

|3. Ոչ      |Ակտիվը     |1) Ակտիվի մարումը պայմանագրով       |Սույն       |

|ստանդարտ   |ժամկետանց  |սահմանված ժամկետում հնարավոր չէ`    |կարգի 16-րդ |

|           |կարգավիճա- |կապված փոխառուի ֆինանսական վատ      |կետի        |

|           |կում է     |դրության կամ նրա կողմից պարտքը      |համաձայն    |

|           |91-180 օր: |մարելու անկարողության հետ,          |ժամկետանց   |

|           |           |2) ակտիվների մարման համար առաջնային |օրերի       |

|           |           |աղբյուրները բավարար չեն, և  բանկը   |առավելագույն|

|           |           |պետք է դիմի դրանց մարելու           |քանակը`     |

|           |           |երկրորդային աղբյուրներին (գրավի     |91-180 օր է:|

|           |           |առարկայի վաճառքը և  այլն),          |            |

|           |           |3) առկա են այնպիսի ռիսկեր, որոնք    |            |

|           |           |նվազեցնում են ակտիվի ամբողջական     |            |

|           |           |մարման հավանականությունը,           |            |

|           |           |4) առկա է ակտիվների գծով սովորականից|            |

|           |           |ավելի մեծ ռիսկ` կապված փոխառուի     |            |

|           |           |ընթացիկ ֆինանսական վիճակի վերաբերյալ|            |

|           |           |տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ |            |

|           |           |համապատասխան փաստաթղթերի            |            |

|           |           |բացակայության, ոչ համարժեք գրավի    |            |

|           |           |առկայության կամ ակտիվը (կամ դրա մի  |            |

|           |           |մասը) ոչ նպատակային օգտագործելու    |            |

|           |           |հետ:                                |            |

|___________|___________|____________________________________|____________|

|4. Կասկա-  |Ակտիվը     |1) Առկա են ոչ ստանդարտ ակտիվների    |Սույն կարգի |

|ծելի       |ժամկետանց  |բոլոր հատկանիշները, սակայն ակտիվը   |16-րդ կետի  |

|           |կարգավիճա- |առավել խնդրահարույց է, ինչի         |համաձայն    |

|           |կում է`    |արդյունքում դրա հավաքագրումը տվյալ  |ժամկետանց   |

|           |181-270 օր:|պահին դառնում է չափազանց դժվար կամ  |օրերի       |

|           |           |անհնար: Բարձր է կորուստների         |առավելագույն|

|           |           |հավանականությունը, բայց կորուստների |քանակը`     |

|           |           |չափերը պարզ չեն, ինչը  հիմնականում  |181-270     |

|           |           |պայմանավորված է մի շարք             |օր է:       |

|           |           |հանգամանքներով: Այսպիսով, ակտիվի    |            |

|           |           |դասակարգումը որպես անհուսալի        |            |

|           |           |հետաձգվում է մինչև  դրա հետ կապված  |            |

|           |           |հանգամանքների հստակեցումը:          |            |

|           |           |2) Բլանկային ակտիվները ձևավորելիս   |            |

|           |           |դասակարգվում են կասկածելի դասով:    |            |

|___________|___________|____________________________________|____________|

|5. Անհու-  |Ակտիվը     |Ակտիվն անհավաքագրելի է և            |Սույն կարգի |

|սալի       |ժամկետանց  |ամբողջությամբ արժեզրկված, որի       |16-րդ կետի  |

|           |կարգավիճա- |հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվ  |համաձայն    |

|           |կում է`    |այլևս  նպատակահարմար չէ: Այս        |ժամկետանց   |

|           |271 և      |դասակարգումը չի նշանակում, որ ակտիվը|օրերի       |

|           |ավելի օր:  |հնարավոր չէ վերականգնել ապագայում,  |առավելագույն|

|           |           |բայց դրա հաշվապահական ճանաչումը     |քանակը`     |

|           |           |տվյալ պահին պետք է լինի որպես       |271 և  ավելի|

|           |           |արժեզրկված ակտիվ:                   |օր է:       |

._________________________________________________________________________.

 

15. Այն դեպքում, երբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված չափանիշներով ակտիվների դասակարգման ընթացքում ակտիվը ստանում է տարբեր դասեր, ապա ֆինանսական կազմակերպությունը հիմք է ընդունում առավել խիստ դասը:

16. Ֆինանսական կազմակերպությունը փոխառուին տրամադրած ակտիվը դասակարգելիս պետք է հիմք ընդունի նաև բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից տվյալ փոխառուին տրամադրած ակտիվների գծով առկա ժամկետանց օրերի առավելագույն քանակը: Ընդ որում, այլ ֆինանսական կազմակերպություններում ակտիվների գծով առկա ժամկետանց օրերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա դասակարգումը բանկերը պետք է իրականացնեն առնվազն ամսական պարբերականությամբ` Վարկային բյուրոյից ստացված տվյալների հիման վրա:

17. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետանց օրերի հաշվարկի համար հիմք են ընդունվում սկզբնական պայմանագրի պայմանները, իսկ սույն կարգի 35-րդ կետով սահմանված դեպքերում` վերանայված պայմանագրի պայմանները:

18. Այն դեպքում, երբ միևնույն ակտիվի տարբեր մասեր ունեն տարբեր ժամկետանցություններ, ապա ակտիվի ժամկետանցության հաշվարկի համար հիմք է ընդունվում տարբեր մասերի ժամկետանց օրերի առավելագույն քանակը:

19. Եթե անձը ֆինանսական կազմակերպությանը տրամադրել է երաշխավորություն կամ երաշխիք նույն ֆինանսական կազմակերպության նկատմամբ փոխառուի ստանձնած պարտավորության համար, և եթե փոխառուն չի կատարել այդ պարտավորությունը, ապա ֆինանսական կազմակերպությունը տվյալ ակտիվի գծով երաշխավորի (երաշխիք տրամադրողի) համար հաշվարկում է ժամկետանց օրեր, երբ երաշխավորին (երաշխիք տրամադրողի) վճարման պահանջ ներկայացնելուց հետո պայմանագրով կամ վճարման պահանջը ներառող գրությամբ սահմանված ժամկետում երաշխավորը (երաշխիք տրամադրողը) չի կատարում պարտավորությունը` ժամկետանցության հաշվարկի համար հիմք ընդունելով պայմանագրով կամ վճարման պահանջ ներառող գրությամբ սահմանված վճարման կատարման ժամկետը: Սույն կետի հիման վրա հաշվարկված ժամկետանց օրերը հաշվի են առնվում երաշխավորի (երաշխիք տրամադրողի) այլ պարտավորությունների նկատմամբ սույն կարգի 16-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետանց օրերը հաշվելիս:

20. Եթե ֆինանսական կազմակերպությունը տրամադրել է ակտիվ մեկից ավելի անձանց և նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում տվյալ ակտիվի համար, ապա տվյալ ակտիվի դասը օբյեկտիվ չափանիշի հիման վրա խստացնելու դեպքում առնվազն նույն դասով պետք է դասակարգվեն համապարտ պատասխանատվություն կրող բոլոր փոխառուներին տրամադրված ակտիվները:

21. Եթե ֆինանսական կազմակերպությունը տրամադրել է ակտիվ մեկից ավելի անձանց և նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում տվյալ ակտիվի համար, և եթե փոխառուներից որևէ մեկը այլ ֆինանսական կազմակերպությունում կամ նույն ֆինանսական կազմակերպությունում ունի ժամկետանց այլ ակտիվներ, ապա տվյալ ակտիվը պետք է դասակարգվի` հիմք ընդունելով սույն կարգի 16-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետանց օրերը, իսկ մյուս փոխառուներին տրամադրված այլ ակտիվների դասը ենթակա չէ փոփոխման վերոնշյալ հիմքով:

22. Այն ակտիվները, որոնց համար պայմանագրում սահմանված չեն մարման նախապես որոշված ժամկետներ (պայմաններ), և որոնց ձևավորման օրվանից սկսած յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում չի մարվում ակտիվի սկզբնական գումարի առնվազն 25%-ը, ապա մարում չկատարած 90-օրյա ժամկետին հաջորդող օրվանից սկսած ակտիվը համարվում է ժամկետանց մինչև սույն կետով սահմանված ժամկետանց գումարի մարումը:

23. Սույն կարգի 14-րդ կետի աղյուսակով սահմանված սուբյեկտիվ չափանիշների (ըստ հայտանիշների) հիման վրա դատողություններ են իրականացնում և մասնագիտական կարծիք են ձևավորում ֆինանսական կազմակերպությունները և Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը:

24. Կենտրոնական բանկի պահանջի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված ակտիվը շարունակում է մնալ նույն դասում այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի փոփոխություն տեղի չի ունեցել կամ չեն առաջացել սույն կարգի 14-րդ կետի համաձայն առավել խիստ չափանիշով դասակարգելու հիմքեր: Տվյալ ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի փոփոխության դեպքում ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են փոփոխում (այդ թվում` բարելավում) ակտիվի դասը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապես սահմանվել են այդ ակտիվի հետագա դասակարգման չափանիշները, ժամկետները և կարգը:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

25. Սկզբնական տրամադրումից հետո, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետի համաձայն ակտիվների դասը բարելավելուց հետո, ակտիվների պայմանների վերանայման դեպքում այդ ակտիվների դասերը մնում են անփոփոխ, բացառությամբ ստանդարտ ակտիվների, որոնք դասակարգվում են հսկվող դասով:

26. Ֆինանսական կազմակերպությունը ներքին իրավական ակտով սահմանում է ակտիվների վերանայման պայմաններ, որոնց ապահովման դեպքում վերանայված ակտիվների դասերը սույն կարգի 35-րդ կետի համաձայն կարող են բարելավվել, ընդ որում ակտիվների վերանայման պայմանները առնվազն պետք է ներառեն հետևյալը.

1) ակտիվի գծով վճարումների (մարումների) նվազագույն քանակը,

2) ակտիվի գծով յուրաքանչյուր վճարման նվազագույն չափը:

27. Այն դեպքում, երբ վերանայված ակտիվների պայմանները համապատասխանում են սույն կարգի 26-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտով սահմանված պայմաններին, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է այդ վերանայված ակտիվների գծով սահմանի փորձաշրջան, բացառությամբ` եթե փորձաշրջանի նվազագույն ժամկետը գերազանցում է վերանայված ակտիվի մարման ժամկետին:

28. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը վերանայում է ակտիվները ավելի մեղմ պայմաններով, քան ֆինանսական կազմակերպության կողմից սույն կարգի 26-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտով սահմանված պայմաններն են, ապա այդ վերանայված ակտիվների գծով փորձաշրջան չի սահմանվում, և դրանց դասերը ենթակա չեն բարելավման:

29. Ֆինանսական կազմակերպությունը ներքին իրավական ակտում պետք է սահմանի որպես փորձաշրջանի նվազագույն ժամկետ` վերանայման արդյունքում հսկվող դասակարգված ակտիվների համար` առնվազն 6 ամիս, իսկ չաշխատող ակտիվների համար` առնվազն 12 ամիս:

30. Ֆինանսական կազմակերպությունը վերանայված ակտիվների գծով վճարումների (մարումների) նվազագույն քանակի և ակտիվի գծով յուրաքանչյուր վճարման նվազագույն չափի համար պետք է սահմանի հիմնավոր սահմանաչափեր:

31. Այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է հիփոթեքային արձակուրդ սույն կարգի հավելված 1-ով սահմանված դեպքերում, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է սահմանել այդ ակտիվների համար ավելի մեղմ սահմանաչափեր, քան սահմանել է այլ ակտիվների համար սույն կարգի 26-րդ կետի համաձայն:

32. Վերանայված ակտիվի գծով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ինչպես նաև վերանայված ակտիվի գծով փորձաշրջան սահմանված չլինելու դեպքում վերանայված ակտիվների յուրաքանչյուր հաջորդ վերանայման դեպքում, վերանայված ակտիվի դասը խստացվում է առնվազն մեկական դասով, եթե ակտիվը ավելի խիստ դասով դասակարգելու` սույն կարգով սահմանված սուբյեկտիվ չափանիշներ առկա չեն: Ընդ որում, փորձաշրջանի ընթացքում ակտիվը վերանայելու և նոր փորձաշրջան սահմանելու դեպքում նախորդ փորձաշրջանի ընթացքում անցած ժամանակահատվածը չի ներառվում նոր փորձաշրջանի ժամանակահատվածի հաշվարկում:

33. Վերանայված ակտիվի գծով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ինչպես նաև վերանայված ակտիվի գծով փորձաշրջան սահմանված չլինելու դեպքում վերանայված ակտիվի հետագա դասակարգումն իրականացվում է սույն կետի Աղյուսակով սահմանված օբյեկտիվ չափանիշների համաձայն, եթե ակտիվը ավելի խիստ դասով դասակարգելու համար սույն կարգի 14-րդ կետով սահմանված սուբյեկտիվ չափանիշներն առկա չեն.

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Ակտիվի դասը                     |Օբյեկտիվ չափանիշ                    |

|________________________________|____________________________________|

|Վերանայման արդյունքում տրված դաս|Ակտիվը սպասարկվում է վերանայված     |

|                                |պայմանների համաձայն:                |

|________________________________|____________________________________|

|Վերանայման արդյունքում տրված    |Վերանայումից հետո ակտիվը ժամկետանց  |

|դասից մեկ դաս խիստ (առկայության |կարգավիճակում է մինչև  90 օր:       |

|դեպքում)                        |                                    |

|________________________________|____________________________________|

|Վերանայման արդյունքում տրված    |Վերանայումից հետո ակտիվը ժամկետանց  |

|դասից երկու դաս խիստ            |կարգավիճակում է 91-180 օր:          |

|(առկայության դեպքում)           |                                    |

|________________________________|____________________________________|

|Վերանայման արդյունքում տրված    |Վերանայումից հետո ակտիվը ժամկետանց  |

|դասից երեք դաս խիստ (առկայության|կարգավիճակում է 181 և  ավելի օր:    |

|դեպքում)                        |                                    |

._____________________________________________________________________.

 

34. Այն դեպքում, երբ փորձաշրջանի ընթացքում ակտիվը ժամկետանց է դառնում 31 և ավելի օր, ապա

1) տվյալ պահից ակտիվի գծով սահմանված փորձաշրջանը դադարեցվում է, և

2) այդ ակտիվի գծով նոր փորձաշրջան է սահմանվում, երբ ակտիվը կրկին սպասարկվում է վերանայված պայմանագրի համաձայն, ընդ որում նոր փորձաշրջան սահմանելու դեպքում նախորդ փորձաշրջանի ընթացքում անցած ժամանակահատվածը չի ներառվում նոր փորձաշրջանի ժամանակահատվածի հաշվարկում:

35. Փորձաշրջանի ավարտից հետո կամ վերանայված ակտիվի մարման դեպքում ակտիվը դասակարգվում է, այդ թվում` ակտիվի դասը բարելավվում է վերանայման արդյունքում տրված դասից` համաձայն սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջների:

36. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել ներկայացնել ներքին իրավական ակտով սահմանված դրույթները և սահմանաչափերը հիմնավորող վերլուծություններ և հաշվարկներ: Ընդ որում` ֆինանսական կազմակերպության կողմից Կենտրոնական բանկին ներկայացված վերլուծությունների և հաշվարկների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել իր կողմից սահմանված ժամկետում վերանայել ներքին իրավական ակտում ակտիվների պայմանների վերանայումը կարգավորող դրույթներն ու սահմանաչափերը:

37. Այն դեպքում, երբ փոխառուի գծով առկա են (էին) սույն կարգով սահմանված ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը և ֆինանսական կազմակերպությունը չի առաջնորդվում (չի առաջնորդվել) սույն գլխի պահանջներով, ապա Կենտրոնական բանկի կողմից այդ փաստի հայտնաբերման դեպքում, ֆինանսական կազմակերպության կողմից իրականացված բոլոր վերանայումները (այդ թվում` այն վերանայումները, որոնք ֆինանսական կազմակերպության գնահատականով պայմանավորված չեն փոխառուների ֆինանսական վիճակի վատթարացմամբ, ինչպես նաև այն ակտիվները, որոնց գծով ավարտվել է փորձաշրջանը) Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են պահուստավորվել մինչև 100% դրույքաչափով` որոշմամբ սահմանված ժամանակահատվածով:

 

ԳԼՈՒԽ 5. ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

38. Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում է առանձին հաշիվ` ընդհանուր, հատուկ և լրացուցիչ պահուստների համար:

39. Հնարավոր կորուստների պահուստների մեծությունը ճշգրտվում է առնվազն ակտիվների յուրաքանչյուր դասակարգման ամսաթվին` սույն կարգի 12-րդ կետին համապատասխան: Ֆինանսական կազմակերպությունը կարող է բոլոր ակտիվների գծով միաժամանակ ճշգրտել հնարավոր կորուստների պահուստների մեծությունն ավելի հաճախ, քան սույն կարգի 12-րդ կետով սահմանված ակտիվների դասակարգման պարբերականությունն է` իր ներքին իրավական ակտին համապատասխան:

40. Հնարավոր կորուստների պահուստները ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս ֆինանսական կազմակերպության ֆինանսական արդյունքները ամփոփող հաշվետվությունում:

41. Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով հնարավոր կորուստների պահուստը ձևավորվում է ֆինանսական կազմակերպության ֆինանսական արդյունքները ամփոփող հաշվետվությունում ճանաչված ծախսերի միջոցով` արտացոլվելով ֆինանսական կազմակերպության հաշվեկշռի պարտավորություններում` հնարավոր կորուստների պահուստների հաշվառման համար նախատեսված հաշիվներում:

42. Ֆինանսական կազմակերպությունը հնարավոր կորուստների պահուստների ճշգրտումներ, այդ թվում` հաշվեկշռային ակտիվները հաշվեկշռից դուրս գրելու (բացառությամբ` հաշվեկշռից հետհաշվեկշիռ դուրսգրումը) դեպքում կատարվող ճշգրտումները, իրականացնելիս հնարավոր կորուստների պահուստներում առկա ավելցուկային մնացորդներն ուղղում է ակտիվների գծով կորուստների վերականգնումից եկամուտների հաշվին:

43. Այն դեպքում, երբ ակտիվը ճանաչվում է անհուսալի և դրա գծով ձևավորվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի 100%-ին համարժեք պահուստ, ապա ակտիվը պետք է դուրս գրվի ֆինանսական կազմակերպության հաշվեկշռից` հատուկ պահուստի հաշվին և շարունակվի հաշվառվել ֆինանսական կազմակերպության հետհաշվեկշռային հաշիվներում:

44. Հետհաշվեկշռում ակտիվները շարունակվում են արտացոլվել այն արժեքով, որով կարտացոլվեին հաշվեկշռում հաշվառվելու դեպքում, սակայն չեն թղթակցում համապարփակ եկամտի հաշիվների հետ:

 

ԳԼՈՒԽ 6. ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

45. Ակտիվների դասերին և արժույթներին համապատասխան կիրառվում են սույն կետի Աղյուսակով սահմանված պահուստավորման դրույքաչափերը.

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Պահուստի տեսակը     |Դաս           |ՀՀ դրամ     |Արտարժույթ          |

|____________________|______________|____________|____________________|

|Ընդհանուր պահուստ   |Ստանդարտ      |1%          |1%                  |

|____________________|______________|____________|____________________|

|Հատուկ պահուստ      |Հսկվող        |10%         |12%                 |

|                    |______________|____________|____________________|

|                    |Ոչ ստանդարտ   |20%         |24%                 |

|                    |______________|____________|____________________|

|                    |Կասկածելի     |50%         |60%                 |

|                    |______________|____________|____________________|

|                    |Անհուսալի     |100%        |100%                |

._____________________________________________________________________.

 

46. Ֆինանսական կազմակերպությունները ներքին իրավական ակտով սահմանված կարգով ինքնուրույն, առանց Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համաձայնությունը ստանալու, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին և հատուկ պահուստին` սույն կետի Աղյուսակով սահմանված չափերով.

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Պահուստի տեսակը     |Դաս           |ՀՀ դրամ     |Արտարժույթ          |

|____________________|______________|____________|____________________|

|Ընդհանուր պահուստ   |Ստանդարտ      |մինչև  2%   |մինչև  2%           |

|____________________|______________|____________|____________________|

|Հատուկ պահուստ      |Հսկվող        |մինչև  15%, |մինչև  18%          |

|                    |______________|____________|____________________|

|                    |Ոչ ստանդարտ   |մինչև  25%, |մինչև  30%          |

|                    |______________|____________|____________________|

|                    |Կասկածելի     |մինչև  70%  |մինչև  85%          |

._____________________________________________________________________.

 

47. Հնարավոր կորուստների պահուստների սույն կարգի 45-46-րդ կետերով սահմանված դրույքաչափերը կիրառվում են ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դեպքում` հետհաշվեկշռում գրանցված գումարի (չօգտագործված մասի)) նկատմամբ, բացառությամբ սույն կարգի 48-րդ կետով սահմանված դեպքերի: Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության դրամով ստացման ենթակա տոկոսների, տույժերի և այլ գումարների) նկատմամբ կիրառվում է արտարժույթով արտահայտված ակտիվի համար սույն կարգով սահմանված միևնույն պահուստավորման դրույքաչափը:

48. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպության` պայմանագրի համաձայն սպասարկվող կամ մինչև 90 օր ժամկետանց ակտիվները (բացառությամբ` վերանայված ակտիվների, որոնց գծով փորձաշրջան չի սահմանվել կամ որոնք գտնվում են փորձաշրջանում) ապահովված են սույն կարգի 49-րդ կետով սահմանված միջոցներով, և բավարարվում են սույն կարգի 50-րդ կետով սահմանված պայմանները, ապա տվյալ ակտիվների գծով ընդհանուր և հատուկ պահուստները ձևավորվում են` համաձայն հետևյալ բանաձևերի.

 

ԸՊ= առավելագույն ((ԱՀԱ - ԱՊ*(1-Գփխ - Գգ))*ՊԴ,0),

 

որտեղ

ԸՊ - ստանդարտ դասակարգված ակտիվի գծով ընդհանուր պահուստն է,

ԱՀԱ - ստանդարտ դասակարգված ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքն է, իսկ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների համար` հետհաշվեկշռում գրանցված գումարն է:

ԱՊ - ստանդարտ դասակարգված ակտիվի գծով առկա` ապահովման միջոցի գումարն է (արժեթղթերի դեպքում` շուկայական արժեքը),

Գփխ- փոխարժեքի տատանման գործակիցն է, որը սահմանվում է`

8%, եթե ակտիվի և ապահովման միջոցի արժույթները տարբեր են,

0%, եթե ակտիվի և ապահովման միջոցի արժույթները նույն են:

Գգ- ապահովման միջոց հանդիսացող արժեթղթերի արժեքի տատանման գործակիցն է` համաձայն Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 25-րդ կետի:

ՊԴ-ստանդարտ դասակարգված ակտիվի պահուստավորման դրույքաչափն է` համաձայն սույն կարգի 45-րդ կամ 46-րդ կետերի:

 

ՀՊ = առավելագույն ((ԱՀԱ - ԱՊ* (1-Գփխ- Գգ)),)*ՊԴ, (ԱՀԱ* 1%)),

 

որտեղ`

ՀՊ - հսկվող դասակարգված կամ չաշխատող ակտիվի (որի ժամկետանցությունը չի գերազանցում 90 օրը) գծով հատուկ պահուստն է,

ԱՀԱ - հսկվող դասակարգված կամ չաշխատող ակտիվի (որի ժամկետանցությունը չի գերազանցում 90 օրը) համախառն հաշվեկշռային արժեքն է, իսկ հետհաշվեկշռային վարկային ռիսկ պարունակող հոդվածների համար` հետհաշվեկշռում գրանցված գումարն է:

ԱՊ - հսկվող դասակարգված կամ չաշխատող ակտիվի (որի ժամկետանցությունը չի գերազանցում 90 օրը) գծով առկա` ապահովման միջոցի գումարն է (արժեթղթերի դեպքում` շուկայական արժեքը),

Գփխ - փոխարժեքի տատանման գործակիցն է, որը սահմանվում է`

8%, եթե ակտիվի և ապահովման միջոցի արժույթները տարբեր են,

0%, եթե ակտիվի և ապահովման արժույթները նույն են:

Գգ - ապահովման միջոց հանդիսացող արժեթղթերի արժեքի տատանման գործակիցն է` համաձայն Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 25-րդ կետի:

ՊԴ - հսկվող դասակարգված կամ չաշխատող ակտիվի պահուստավորման դրույքաչափն է` համաձայն սույն կարգի 45-րդ կամ 46-րդ կետերի:

49. Սույն կարգի 48-րդ կետով սահմանված ակտիվները պետք է ապահովված լինեն հետևյալ միջոցներով.

1) տվյալ բանկում ներդրված դրամական միջոցներով (այդ թվում` բանկային ոսկի), և (կամ)

2) տվյալ ֆինանսական կազմակերպությանը տրամադրված վարկերից և (կամ) փոխառություններից բխող պահանջի իրավունքով, և (կամ)

3) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով:

50. Սույն կարգի 48-րդ կետով սահմանված ակտիվները և դրանց ապահովման միջոցները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ պայմաններին.

1) ցանկացած արժույթով արտահայտված ակտիվի ապահովման միջոցը պետք է արտահայտված լինի Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, բանկային ոսկով և (կամ) ռուբլով, իսկ երկրորդ խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով արտահայտված ակտիվի ապահովման միջոցը, բացի սույն ենթակետով սահմանված արժույթներից, կարող է նաև արտահայտված լինել տվյալ ակտիվին համապատասխան արժույթով,

2) ակտիվների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովման միջոցների գրավադրման ժամկետները, տվյալ ֆինանսական կազմակերպությանը տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները,

3) ակտիվի և ապահովման միջոցի փոխադարձ մարման առումով չպետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պայմանագրով և(կամ) այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

51. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս.

1) ակտիվը կամ դրա մի մասը վերականգնվում է հաշվեկշռում` դուրսգրման պահին ակտիվի կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի չափով թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, իսկ հետհաշվեկշռում հաշվառվելու ընթացքում ակտիվի գծով ձևավորված գումարների չափով` եկամուտների համապատասխան հաշիվների հետ: Միևնույն ժամանակ, արտարժութային ակտիվի գծով պահուստը վերականգնվում է հաշվեկշռից դուրսգրված գումարի չափով, իսկ արտարժութային ակտիվի կամ դրա մի մասի գծով դուրսգրման և վերականգնման պահերին առկա վերագնահատման տարբերությունը, ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին,

2) վերականգնված ակտիվը կամ դրա մի մասը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ, իսկ պահուստը ճշգրտվում է` թղթակցելով ակտիվների կորուստների վերականգնումից եկամուտների համապատասխան հաշիվների հետ,

3) եթե ակտիվի գծով մասնակի վճարում կամ փոխհատուցում է ստացվել, ապա ակտիվը հաշվեկշռում վերականգնվում է փոխառուի հետ կնքված պայմանագրով սահմանված վճարման առաջնահերթությանը համապատասխան: Երկկողմանի համաձայնության բացակայության դեպքում հաշվեկշռում վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առաջնահերթությանը համապատասխան:

52. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների վաճառքի դեպքում.

1) ակտիվը վերականգնվում է հաշվեկշռում` գործարքի արդյունքում ստացված հատուցման չափով թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի գծով դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին,

2) վերականգնված ակտիվը մարվում է` թղթակցելով վաճառքից ստացված դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ,

3) պահուստը ճշգրտվում է` թղթակցելով ակտիվների կորուստների վերականգնումից եկամուտների համապատասխան հաշիվների հետ,

4) ակտիվի գծով հետհաշվեկշռում գրանցված գումարի և ակտիվի վաճառքից ստացված հատուցման միջև դրական տարբերությունը ենթակա է դուրսգրման հետհաշվեկշռային հաշիվներից:

53. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից, ինչի արդյունքում շահութահարկի հաշվարկման նպատակով ֆինանսական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է հետևյալ գումարների չափով.

1) ֆինանսական կազմակերպության կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) անհատույց զիջելու կամ ներելու դեպքում` այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով` նվազեցրած հետհաշվեկշիռ դուրս գրելուց հետո հաշվարկված տոկոսների, տույժերի, տուգանքների գումարները,

2) ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` դատարան դիմելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու դեպքում` այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով` նվազեցրած հետհաշվեկշիռ դուրս գրելուց հետո հաշվարկված տոկոսների, տույժերի, տուգանքների գումարները, բացառությամբ սույն կարգի 54-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի:

54. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից հետևյալ դեպքերում, ինչի արդյունքում շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտը չի ավելանում.

1) իրավաբանական անձ փոխառուի` օրենքով սահմանված կարգով սնանկության գործն ավարտելու հիմքով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա լուծարվելու դեպքում.

2) ֆիզիկական անձ փոխառուների մահանալու դեպքում, եթե անձի մահից հետո 5 տարվա ընթացքում ժառանգության կարգով անձի պարտավորությունները չեն փոխանցվում այլ անձանց.

3) ֆիզիկական անձ փոխառուների օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու դեպքում այն պարտավորությունների մասով, որոնցով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվել է պարտավորությունների կատարումից ազատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով.

4) 1 միլիոն դրամը չգերազանցող համախառն հաշվեկշռային արժեք ունեցող ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` դատարան դիմելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում.

5) փոխառուի սնանկության գործընթացում օրենքով սահմանված կարգով ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման արդյունքում ապահովված իրավունքի առարկայի արժեքը գերազանցող ակտիվի մնացորդի մասով.

6) այն դեպքում, երբ առկա են 3 կատարողական վարույթներ ավարտելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշումները` փոխառուի գույքի բացակայության կամ անբավարարության կամ փոխառուի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով, եթե առաջին վարույթի հարուցումից անցել է ոչ պակաս, քան 3 տարի:

7) ֆինանսական կազմակերպության հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվը Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությանը վաճառելու դեպքում` հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվի արժեքի (ներառյալ` հետհաշվեկշռում հաշվառված լինելու ժամանակահատվածում հաշվարկված տոկոսների, տույժերի և տուգանքների) և ակտիվի վաճառքից ստացված հատուցման արժեքի դրական տարբերության չափով:

55. Ֆինանսական կազմակերպությունը սույն կարգի 54-րդ կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կարող է դուրս չգրել ակտիվը` հիմնվելով իր գնահատականների վրա:

56. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվեկշռային ակտիվը վաճառվել է համախառն հաշվեկշռային արժեքից ցածր արժեքով, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով ֆինանսական կազմակերպության համախառն եկամտում ներառվում է ակտիվի վաճառքից ստացված հատուցման արժեքը, իսկ համախառն եկամտից նվազեցումներում ներառվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքը, եթե ակտիվը վաճառվել է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությանը:

57. Եթե ֆինանսական կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) ֆինանսական կազմակերպության կողմից այլ անձի (այդ թվում` փոխառուին) անհատույց զիջվել կամ ներվել են, ապա այդ ակտիվները (կամ դրանց մի մասը) չեն հանդիսանում շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ:

58. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը սույն կարգի 53-րդ կետով, 54-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով, ինչպես նաև 57-րդ կետով սահմանված դեպքերում դուրս է գրում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ձևավորած ակտիվը, ապա ֆինանսական կազմակերպությունը մինչև ակտիվի դուրս գրելը պետք է ունենա այդ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համաձայնությունը իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ և ակտիվի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու համար: Այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվում է տարեկան պարբերականությամբ` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ներառյալ` սույն կարգի հավելված 2-ով սահմանված հաշվետվության համաձայն` հաշվետու տարվա ընթացքում դուրսգրված ակտիվների մասով:

 

ԳԼՈՒԽ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

59. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը փոխառուի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով վերանայված ակտիվները դասակարգվում են սույն կարգի 4-րդ գլխով սահմանված չափանիշների հիման վրա` որպես վերանայման արդյունքում տրված դաս համարելով սույն կարգը ուժի մեջ մտնելու դրությամբ ակտիվի գծով առկա դասը:

60. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը վերանայված և փորձաշրջանում գտնվող ակտիվների դասերը ենթակա են բարելավման մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը սահմանված փորձաշրջանի պայմանների համաձայն:

61. Սույն կարգի պահանջները տարածվում են սույն կարգն ուժի մեջ մտնելու դրությամբ չմարված ակտիվների վրա, բացառությամբ մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը բլանկային դասակարգված ակտիվների, որոնք շարունակվելու են հաշվառվել հետհաշվեկշռում առանց դասակարգման:

62. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի համար սույն կարգի 58-րդ կետի պահանջը կիրառվում է, եթե ակտիվը դուրս է գրվել սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետի կամ 57-րդ կետի հիման վրա:

63. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի համար սույն կարգի 58-րդ կետի պահանջը` անվանական տվյալներ ներկայացնելու մասով կիրառվում է, եթե ակտիվը դուրս է գրվել սույն կարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետի կամ 54-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն, և ֆինանսական կազմակերպությունը կարողացել է ստանալ հաճախորդից համաձայնություն` այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու վերաբերյալ: Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությամբ սահմանված դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը չի ստացել հաճախորդի համաձայնությունը, ապա ակտիվի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է առանց հաճախորդի անվանական տվյալները բացահայտելու:

64. Սույն կարգի 53-րդ և 57-րդ կետերի պահանջները չեն տարածվում 2021 թվականի ընթացքում (հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Արցախի կառավարությանը անհատույց ներված (զիջված) ակտիվների կամ դրանց մի մասի (այդ թվում` հաշվարկված տոկոսները, տույժերը, տուգանքները և այլ վճարները) վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածի իմաստով` հիփոթեքային արձակուրդը հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման` սույն հավելվածով սահմանված ժամկետով դադարեցումն է և(կամ) վճարումների նվազեցումը` հետևյալ պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում.

1) հիփոթեքի առարկա է հանդիսանում այն բնակելի տունը (բնակարանը), որը փոխառուի համար հանդիսանում է (հանդիսանալու է) մշտական բնակության վայր և առկա չէ փոխառուին սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի տուն (բնակարան):

2) փոխառուն գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում:

2. Սույն հավելվածի իմաստով` կյանքի դժվարին իրավիճակ է համարվում կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում նշված հետևյալ պայմաններից առնվազն մեկի ի հայտ գալը.

1) փոխառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ,

2) փոխառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,

3) փոխառուն անընդմեջ 2 ամիս և ավել ժամկետով գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում:

3. Սույն հավելվածով սահմանված հիփոթեքային արձակուրդը կարող է տրվել ոչ ավելի, քան 2 անգամ առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում` այդ հիփոթեքային արձակուրդների միջև պետք է լինի առնվազն 5 տարվա տարբերություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՕԳՏԻՆ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու ժամանակահատված` օր.ամիս.տարի մինչև օր.ամիս.տարի (XX.XX.XXXX)

 

(հազ. ՀՀ դրամ)

._________________________________________________________________________.

|Իրավա-   |Իրա-  |Ակտիվը  |Ակտիվը |Դուրս-|Դուրս- |Հաշվե- |Հաշվե-  |Հետ-   |

|բանական  |վաբա- |դուրս   |դուրս  |գրված |գրված  |կշռում |կշռում  |հաշվե- |

|անձի     |նական |գրելու  |գրելու`|ակտիվի|ակտիվի |հաշվե- |հաշվե-  |կշռում |

|անվա-    |անձանց|որոշման`|սույն  |ընդհա-|մայր   |գրված  |գրված   |հաշվե- |

|նումը,   |/անհատ|________|կարգի  |նուր  |գումարը|և      |և       |գրված  |

|անհատ    |ձեռ-  |ամ-|հա- |7-րդ   |գու-  |       |դուրս- |դուրս-  |և      |

|ձեռնար-  |նարկա-|սա-|մա- |գլխով  |մարը, |       |գրված  |գրված   |դուրս- |

|կատիրոջ  |տիրոջ |թի-|րը  |սահման-|այդ   |       |տոկոսա-|տույժեր |գրված  |

|անունը,  |ՀՎՀՀ  |վը |    |ված    |թվում`|       |գումարը|և       |տոկոս- |

|ազգանունը|      |   |    |հիմքը  |      |       |       |տուգանք-|ներ,   |

|         |      |   |    |(լրաց- |      |       |       |ներ     |տույժեր|

|         |      |   |    |վում է |      |       |       |        |և      |

|         |      |   |    |կարգի  |      |       |       |        |տու-   |

|         |      |   |    |կետի   |      |       |       |        |գանք-  |

|         |      |   |    |և      |      |       |       |        |ներ    |

|         |      |   |    |ենթա-  |      |       |       |        |       |

|         |      |   |    |կետի   |      |       |       |        |       |

|         |      |   |    |համարը)|      |       |       |        |       |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
16.06.2021
N 2-Ն
Համատեղ որոշում