Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1028-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող` 9 169 623 566 դրամ սկզբնական արժեքով 3658.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (տարածքում առկա են նաև 5421,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ) և դրա զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 130 500 661 դրամ կադաստրային արժեքով 2.88463 հա հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) և 7017110.13 դրամ սկզբնական արժեքով 30 հատ շարժական գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ` ընկերություն) և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել 2020 թվականի մայիսի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 22/0020 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Հ. Մանանդյան փողոց 41, պետական գրանցման համարը` 269.120.1073352, ՀՎՀՀ02272655):

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

6. Սահմանել, որ`

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը` առկայության դեպքում, հանձնվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1028-Ա
Որոշում