Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏ ...

 

 

040.0899.250901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2001 թվականի N 899

 

i

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի N 2 թունելախորշի հորատանցման աշխատանքների անընդհատությունն ապահովելու և լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` շարունակել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի N 2 թունելախորշի հորատանցման և դրա ապահովման հետ կապված առաջնահերթ աշխատանքներն ու դրանց հանձնման-ընդունման արձանագրությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` որպես որևէ բանկից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը մարման ժամկետով, տարեկան մինչև 10 տոկոս տոկոսադրույքով 600.0 մլն դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ-ի դոլար գումարով ստացված վարկի և հաշվարկված տոկոսների վճարման ապահովման միջոց.

բ) «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագիր, առանց գրավի, դրանում նախատեսելով, որ ընկերությունը վարկը ներգրավելու է վարկային գծի ձևով, որով գումարների հատկացումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնության հիման վրա.

գ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» ծրագրում նախատեսվելիք հատկացումներում ընդգրկել սույն որոշմամբ նախատեսված վարկի սպասարկման գումարները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2001
N 899
Որոշում