Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՐԿ ...

 

 

040.0903.270901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2001 թվականի N 903

 

i

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՏԵղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել համայնքի ավագանու կողմից սոցիալապես անապահով առանձին հարկ վճարողների համար հողի հարկի գծով արտոնությունների սահմանման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

սեպտեմբերի 27-ի N 903 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է համայնքի ավագանու կողմից սոցիալապես անապահով առանձին հարկ վճարողներին (այսուհետև` հարկ վճարողներ) հողի հարկի գծով արտոնություններ (այսուհետև` արտոնություններ) տրամադրվելու կարգը:

2. Համայնքի ավագանին նույն համայնքի վարչական տարածքում հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հողերի համար արտոնություններ կարող է սահմանել արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո տվյալ տարվա կամ նախորդ տարիների հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասով:

3. Արտոնության տրամադրման հարցը համայնքի ավագանու նիստի քննարկմանն է ներկայացվում հարկ վճարողի գրավոր դիմումի կամ համայնքի ղեկավարի, կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ` սույն կարգով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում:

4. Արտոնությունները տրամադրվում են համայնքի ավագանու որոշմամբ:

5. Համայնքի ավագանու որոշման ընդունման համար անհրաժեշտ է համապատասխան տարածքային հարկային տեսչության կողմից տրամադրված հարկ վճարողի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասին տեղեկանքը (N 1 ձևը կցվում է):

Տարածքային հարկային տեսչությունը նշված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին կամ տեղական ինքնակառավարման մարմնին` նրանց գրավոր դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Համայնքի բյուջեի` հողի հարկի գծով եկամուտների 5 տոկոսի չափով տրամադրվող արտոնությունների գումարը որոշվում է`

ա) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հողի հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկային մարմիններում հարկ վճարողի նախորդ ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

բ) հողի հարկի գծով հարկային պարտավորությունների (այդ թվում` հարկի և տույժի) վճարման ժամկետի հետաձգման արտոնություն սահմանելու դեպքում` հետաձգված գումարը դիտվում է որպես արտոնության տրամադրման տարվա հողի հարկի գծով բյուջետային եկամուտ:

7. Համայնքի ավագանու որոշման մեկական օրինակը և վերապահված արտոնության մասին տեղեկանքը (N 2 ձևը կցվում է) որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու համայնքն սպասարկող տարածքային հարկային տեսչություն:

 

Ձև N 1

-------

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասին

 

Հարկ վճարողի անունը, ազգանունը ------------------------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ------------------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման վայրը --------------------------------------------

 

Հողի գտնվելու վայրը (համայնքը) ------------------------------------------

 

._________________________________________________________________________.

| NN  |     Տարեթիվը        |    Հարկը      |    Ապառքը    |    Տույժը    |

| ը/կ |                     |               |              |              |

|_____|_____________________|_______________|______________|______________|

|_____|_____________________|_______________|______________|______________|

|_____|_____________________|_______________|______________|______________|

._________________________________________________________________________.

 

------------ տարածքային հարկային

             տեսչության պետ         -------------------  -----------------

                                    (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

-----------------

Ծանոթագրություն: Տեղեկանքում հարկային պարտավորություններն արտացոլվում

են հարկատուից կամ տեղական ինքնակառավարման մարմնից

դիմում ստանալու օրվա դրությամբ:

 

Ձև N 2

-------

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Որոշման համարը --------------------------------------------------

 

Որոշման ընդունման ամսաթիվը --------------------------------------

 

Հարկ վճարողի անունը, ազգանունը ----------------------------------

 

Բնակության վայրը ------------------------------------------------

 

ՀՎՀՀ -------------------------------------------------------------

 

._________________________________________________________________________.

|Սահմանված   |Ժամանակաշրջանը,   |Արտոնության |Ժամկետային  |Ծանոթագրություն|

|արտոնության |որին վերաբերում է |գումարի     |արտոնություն|               |

|տեսակը      |արտոնությունը     |մեծությունը |սահմանելու  |               |

|            |                  |            |դեպքում նոր |               |

|            |                  |            |վճարման     |               |

|            |                  |            |ժամկետը     |               |

|____________|__________________|____________|____________|_______________|

|     1      |        2         |      3     |      4     |       5       |

|____________|__________________|____________|____________|_______________|

|____________|__________________|____________|____________|_______________|

._________________________________________________________________________.

 

--------------- համայնքի ղեկավար ------------------- -----------------

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

---- -------------- 200 թ.

 

-----------------

Ծանոթագրություն: Ժամկետային արտոնություն տրամադրելու դեպքում 3-րդ

սյունակում լրացվում է վճարման ժամկետը հետաձգված

հարկային պարտավորության գումարը, իսկ 4-րդ սյունակում`

նոր վճարման ժամկետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2001
N 903
Որոշում