Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1060-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված ընկերություններին (այսուհետ` ընկերություններ) սեփականության իրավունքով իրենց պատկանող` հաշվեկշռային արժեքներով ավտոմեքենաներով (այսուհետ` գույք) վճարել ընկերությունների կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերությունների կողմից ձեռքբերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռքբերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերություններից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված` կանոնադրությունների մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը:

7. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված` գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված` ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված` N 2 հավելվածի ցանկում նշված հաշվեկշռային արժեքներով տրանսպորտային միջոցները հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքներով ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 8-րդ կետից բխող` N 2 հավելվածում նշված գույքի ներդրման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:

10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների` համապատասխան չափով ավելացումը և ընկերությունների կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 24-ի

N 1060-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ընկերու-|Գույքի  |Պետհա- |Նույնացման համարը|Գույ-|Գույքի  |Գույքի    |

|ը/կ|թյան    |անվա-   |մարա-  |                 |քի   |սկզբնա- |հաշվե-    |

|   |անվա-   |նումը   |նիշը   |                 |թո-  |կան     |կշռային   |

|   |նումը   |        |       |                 |ղարկ-|արժեքը  |արժեքը    |

|   |        |        |       |                 |ման  |(դրամ)  |(դրամ)    |

|   |        |        |       |                 |տարե-|        |          |

|   |        |        |       |                 |թիվը |        |          |

|___|________|________|_______|_________________|_____|________|__________|

|1. |«Բարձրա-|TOYOTA  |555SS01|XW7BF4FK40S169152|2017թ|13664532|3504663.4 |

|   |վոլտ    |CAMRY   |       |                 |     |        |          |

|   |էլեկտրա-|(Տոյոտա-|       |                 |     |        |          |

|   |ցանցեր» |Քեմրի)  |       |                 |     |        |          |

|   |ՓԲԸ     |        |       |                 |     |        |          |

|___|________|________|_______|_________________|_____|________|__________|

|2. |«Երևանի |TOYOTA  |667AP61|NMTBB4JE20R238402|2018թ|10000000|4127696.79|

|   |ջերմա-  |COROLLA |       |                 |     |        |          |

|   |էլեկտրա-|(Տոյոտա-|       |                 |     |        |          |

|   |կենտրոն»|Կորոլլա |       |                 |     |        |          |

|   |ՓԲԸ     |        |       |                 |     |        |          |

|___|________|________|_______|_________________|_____|________|__________|

|3. |«Հայկա- |TOYOTA  |026LL01|NMTBB4JE70R214449|2017թ|10967748|6952378.35|

|   |կան     |COROLLA |       |                 |     |        |          |

|   |ատոմային|(Տոյոտա-|       |                 |     |        |          |

|   |էլեկտրա-|Կորոլլա)|       |                 |     |        |          |

|   |կենտրոն»|        |       |                 |     |        |          |

|   |ՓԲԸ     |        |       |                 |     |        |          |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 24-ի

N 1060-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ընկե-|Գույքի|Պետհա- |Նույնացման համարը|Գույ-|Գույքի  |Գույքի |Գույքի |

|ը/կ|րու- |անվա- |մարա-  |                 |քի   |սկզբնա- |հաշվե- |շու-   |

|   |թյան |նումը |նիշը   |                 |թո-  |կան     |կշռային|կայական|

|   |անվա-|      |       |                 |ղարկ-|արժեքը  |արժեքը |արժեքը |

|   |նումը|      |       |                 |ման  |(դրամ)  |(դրամ) |(դրամ)`|

|   |     |      |       |                 |տարե-|        |       |04.05. |

|   |     |      |       |                 |թիվը |        |       |2021 թ.|

|   |     |      |       |                 |     |        |       |դրու-  |

|   |     |      |       |                 |     |        |       |թյամբ  |

|___|_____|______|_______|_________________|_____|________|_______|_______|

|1. |«Բար-|TOYOTA|004LL55|JTNBFYFK103025885|2013թ|15000000|4775000|6158000|

|   |ձըրա-|CAMRY |       |                 |     |        |       |       |

|   |վոլտ |(Տոյո-|       |                 |     |        |       |       |

|   |էլեկ-|տա-   |       |                 |     |        |       |       |

|   |տըրա-|Քեմրի)|       |                 |     |        |       |       |

|   |ցան- |      |       |                 |     |        |       |       |

|   |ցեր» |      |       |                 |     |        |       |       |

|   |ՓԲԸ  |      |       |                 |     |        |       |       |

|___|_____|______|_______|_________________|_____|________|_______|_______|

|2. |«Երե-|TOYOTA|005TN01|JTNBV58E50J112631|2010թ|9200000 |0      |3226000|

|   |վանի |COROL-|       |                 |     |        |       |       |

|   |ջեր- |LA    |       |                 |     |        |       |       |

|   |մա-  |(Տոյո-|       |                 |     |        |       |       |

|   |էլեկ-|տա-   |       |                 |     |        |       |       |

|   |տըրա-|Կորոլ-|       |                 |     |        |       |       |

|   |կենտ-|լա)   |       |                 |     |        |       |       |

|   |րոն» |      |       |                 |     |        |       |       |

|   |ՓԲԸ  |      |       |                 |     |        |       |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1060-Ա
Որոշում