Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 670-Լ

 

ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱ

2021թ. հուլիսի 1-ից գործող խմբագրությամբ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Մինչև հարկային մարմնի էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծումը նշված դիմումը ներկայացվում է թղթային եղանակով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ է ՀՀ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2019թ. հոկտեմբերի 10-ի

N 670-Լ հրամանի

 

._____________________________________________________________________.

|ԴԻՄՈՒՄ                        |Փաստաթղթի հերթական համարը             |

|ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ  |_________________________________     |

|ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ             |(լրացվում է հարկային մարմնի           |

|ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ             |կողմից)                               |

|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ)    |                                      |

|ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ|                                      |

|______________________________|______________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման     |    |    |    |    |    |    |    |   |

|համարը (ՀՎՀՀ)                 |    |    |    |    |    |    |    |   |

|______________________________|______________________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը     |                                      |

|______________________________|______________________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը|                                      |

|                              |                                      |

|______________________________|______________________________________|

|4. Հարկ վճարողի հեռախոսահամարը|                                      |

|                              |                                      |

|______________________________|______________________________________|

|5. Հարկային մարմնի անվանումը  |                                      |

._____________________________________________________________________.

 

6. Խնդրում եմ ստորև նշված հաշվետու ժամանակաշրջանների համար իրականացնել միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն.

1) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._____________________________________________________________________.

|ՏԱՐԻ  |ԱՄԻՍ/ԵՌԱՄՍՅԱԿ  |ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ  |ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ   |

|      |               |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ     |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ  |

|______|_______________|________________________|_____________________|

|______|_______________|________________________|_____________________|

|______________________|________________________|_____________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ              |                        |                     |

._____________________________________________________________________.

 

2) հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._____________________________________________________________________.

|ՏԱՐԻ  |ԵՌԱՄՍՅԱԿ       |ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ  |ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ   |

|      |               |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ     |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ  |

|______|_______________|________________________|_____________________|

|______|_______________|________________________|_____________________|

|______________________|________________________|_____________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ              |                        |                     |

._____________________________________________________________________.

 

3) հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._____________________________________________________________________.

|ՏԱՐԻ  |ԿԻՍԱՄՍՅԱԿ      |ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ  |ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ   |

|      |               |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ     |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ  |

|______|_______________|________________________|_____________________|

|______|_______________|________________________|_____________________|

|______________________|________________________|_____________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ              |                        |                     |

._____________________________________________________________________.

 

4) ՀՀ հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքներից ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի գծով.

 

._____________________________________________________________________.

|ՏԱՐԻ              |ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ         |ԳՈՒՄԱՐ            |

|__________________|_______________________________|__________________|

|__________________|_______________________________|__________________|

|__________________________________________________|__________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                          |                  |

._____________________________________________________________________.

 

6.1. 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով.

 

._____________________________________________________________________.

|ՏԱՐԻ  |ԱՄԻՍ           |ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ  |ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ   |

|      |               |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ     |ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ  |

|______|_______________|________________________|_____________________|

|______|_______________|________________________|_____________________|

|______________________|________________________|_____________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ              |                        |                     |

._____________________________________________________________________.

 

7. Խնդրում եմ իրականացնել ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարներից միասնական հաշվին մուտքագրման ենթակա _________ դրամ գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն:

 

Կից ներկայացնում եմ մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը _____________ էջ:

 

Պատասխանատու անձի _______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ

 

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի ձևի`

1) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2) 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «ԱՁ» նշումը և անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը),

4) 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հեռախոսահամարը,

5) 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,

6) 6-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը լրացվում է (ըստ ամիսների կամ եռամսյակների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու համար: «Դիմումի ձևի 6-րդ կետի 1-ին ենթակետը լրացվում է ըստ ամիսների` ամսական կտրվածքով (օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետու ժամանակաշրջան է համարվել ամիսը) ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (ավելացված արժեքի հարկի հաշվարկ) ներկայացված լինելու դեպքում, ըստ եռամսյակների` եռամսյակային կտրվածքով (օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետու ժամանակաշրջան է համարվել եռամսյակը) ավելացված հարկի արժեքի հաշվարկ ներկայացված լինելու դեպքում»

բ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, ապա 1-ին ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

գ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 1-ին ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

դ. 2-րդ ենթակետը լրացվում է (ըստ եռամսյակների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու համար:

Ընդ որում, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների հանրագումարն է,

ե. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է պարզեցված ընթացակարգով, ապա 2-րդ ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

զ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 2-րդ ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

է. 3-րդ ենթակետը լրացվում է (ըստ հաշվետու ժամանակաշրջանների), եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու համար:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների, իսկ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելն

(մինչև 01.01.2018թ.) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման Ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարների (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) հանրագումարն է,

ը. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է պարզեցված ընթացակարգով, ապա 3-րդ ենթակետի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

թ. եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա 3-րդ ենթակետի «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում լրացվում է համապատասխան գումարի չափը,

ժ. եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ՀՀ հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքներից ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով ուսումնասիրություն իրականացնելու համար, լրացվում է միայն 6-րդ կետի 4-րդ ենթակետը,

ժա. 6-րդ կետի 2-3-րդ ենթակետերը լրացվում են մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով,

6.1) 6.1-ին կետը լրացվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանն` ըստ ամիսների, եթե հարկ վճարողը ցանկանում է դիմել միասնական հաշվին մուտքագրման ենթակա` հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն իրականացնելու և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու համար: Եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մինչև 40 միլիոն դրամի հայտի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է պարզեցված ընթացակարգով, ապա ԱԱՀ փոխհատուցվող գումարի համապատասխան չափը լրացվում է «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում: Եթե միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է ուսումնասիրության հիման վրա, ապա ԱԱՀ փոխհատուցվող գումարի համապատասխան չափը լրացվում է «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում,

7) 7-րդ կետում լրացվում է ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարներից միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի չափը,

8) Մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը և լրացվում է դրանց էջերի քանակը:

Հարկային մարմին ներկայացվող դիմումում պարտադիր լրացվում են դիմումի ձևի 1-5-րդ կետերը, 6-րդ կետի որևէ ենթակետ և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար 6.1-ին կետը կամ 7-րդ կետը: Ընդ որում, դիմումի 7-րդ կետը լրացվելու դեպքում դիմումի 6-րդ և 6.1-ին կետերը չեն լրացվում:

Դիմումում նշված հաշվետու ժամանակաշրջան(ներ)ի համար պետք է սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված լինեն տվյալ հաշվետու ժամանակաշրջան(ներ)ի համապատասխան հարկատեսակի գծով բոլոր հարկային հաշվարկները, իսկ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ» սյունակի համապատասխան վանդակում նշում կատարված լինելու դեպքում` դիմումի հարկային մարմին ներկայացման օրվա դրությամբ լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները: Հարկային մարմին ներկայացված դիմումի 6-րդ կետի որևէ ենթակետում կամ 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար 6.1-րդ կետում նշված հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողը պետք է ունենա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար):

Հարկային մարմին ներկայացված դիմումում նշված նույն հաշվետու ժամանակաշրջանների ցուցանիշները չպետք է լրացված լինեն դիմումի 6-րդ կետի տարբեր ենթակետերում:

Դիմումում բոլոր արժեքային մեծությունները լրացվում են ՀՀ դրամով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.10.2019
N 670-Լ
Հրաման