Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 740-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2020 թվականի N 720-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 740-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչությունը բաժանել` ստեղծելով.

ա. աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչություն,

բ. արտաքին կապերի վարչություն.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.

3) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման վարչությունը վերակազմավորել կադրային քաղաքականության բաժնի.

4) նախարարության պետական ռեզերվների գործակալությունը վերակազմավորել պետական ռեզերվների գրասենյակի:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.07.2021 թիվ 707-Լ որոշում)

(1-ին կետը փոփ. 02.07.2021 թիվ 707-Լ որոշում)

2. Նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխությունները`

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչությունն անվանափոխել իրավաբանական վարչության.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչությունն անվանափոխել գույքի կառավարման վարչության:

3. Որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.

2) արտաքին կապերի վարչություն.

3) գույքի կառավարման վարչություն.

4) սեյսմիկ պաշտպանության վարչություն.

5) քարտուղարություն.

6) կադրային քաղաքականության բաժին.

7) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.

8) առաջին բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

 

34. Նախարարության գրասենյակն է`

1) պետական ռեզերվների գրասենյակ.»:

4. Հավելվածի ամբողջ տեքստում «գործակալություններ» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գրասենյակ» բառով, իսկ «գործակալության ղեկավարը» բառերը փոխարինել «գրասենյակի ղեկավարը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) ներկայացնել պետական ռեզերվների գրասենյակին տրամադրվող հաստիքների քանակը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով` ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի ձևավորման ու գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և պետական բյուջեում փոփոխությունների նախագիծ.

(5-րդ կետնը փոփ. 02.07.2021 թիվ 707-Լ որոշում)

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը և կառուցվածքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1337-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 17

Երևան

 

արտ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2020
N 720-Լ
Որոշում