Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1104-Ա

 

«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված գործարար ծրագրին (այսուհետ` ծրագիր):

2. Սահմանել, որ`

1) ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով` համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը.

2) ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 ձևի` գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2021
N 1104-Ա
Որոշում