Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1114-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հուլիսի 8-ի

N 1114-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը           |Նախկին   |Թողարկ|Նույնացման       |Սկզբնա-|Հաշվե- |

|   |                  |պետական  |ման   |համարը           |կան    |կշռային|

|   |                  |համա-    |տարե- |                 |արժեքը |արժեքը |

|   |                  |րանիշը   |թիվը  |                 |(դրամ) |(դրամ) |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների     |

|նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե                           |

|_________________________________________________________________________|

|1. |RENAULT LOGAN 1.4 |192 BB 01|2015թ.|X7LLSRB2HFH749254|5280000|2983200|

|   |(ՌԵՆՈ-ԼՈԳԱՆ 1.4)  |         |      |                 |       |(07.12.|

|   |                  |         |      |                 |       |2020թ. |

|   |                  |         |      |                 |       |դրու-  |

|   |                  |         |      |                 |       |թյամբ) |

|___|__________________|_________|______|_________________|_______|_______|

|2. |RENAULT LOGAN 1.4 |193 BB 01|2015թ.|X7LLSRB2HFH749238|5280000|2983200|

|   |(ՌԵՆՈ-ԼՈԳԱՆ 1.4)  |         |      |                 |       |(07.12.|

|   |                  |         |      |                 |       |2020թ. |

|   |                  |         |      |                 |       |դրու-  |

|   |                  |         |      |                 |       |թյամբ) |

|___|__________________|_________|______|_________________|_______|_______|

|3. |TOYOTA CAMRY 2.4  |021 HH 01|2007թ.|JTNBE40K803125387|3581200|91800  |

|   |(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4)|         |      |                 |       |(30.03.|

|   |                  |         |      |                 |       |2021թ. |

|   |                  |         |      |                 |       |դրու-  |

|   |                  |         |      |                 |       |թյամբ) |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2021
N 1114-Ա
Որոշում