Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Ցուցակ N 1-ում` «Կանեփ բոլոր տեսակների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակների: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված: «բառերով.

2) Ցուցակ N 1-ում «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են տետրահիդրոկաննաբինոլներ` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս» բառերը փոխարինել «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են Ցուցակ N2-ում նախատեսված կանեփի տեսակների համար թույլատրված տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիայից ավելի` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված:».

3) Ցուցակ N 2-ում`

ա) «Ամֆեպրամոն» բառից հետո` հաջորդ պարբերությունը լրացնել «արտադրական կանեփ` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման պայմանների համաձայն արտադրված կանեփի մշակաբույս, որում կանաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում` տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2021
N 1163-Ն
Որոշում