Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԲԵՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

26 հուլիսի 2021 թվականի N 220

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՅԻ (ՊԻԿԱՊԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Կազմակերպությունը ձեռք է բերել բեռնամարդատար ավտոմեքենա (պիկապ), որը օգտագործվելու է սովորական գործունեության մեջ, ապա այս դեպքում պետք է արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Նույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱԱՀ վճարողների կողմից ձեռքբերումների կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների չհաշվանցելու (չպակասեցնելու)` ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված, դրույթը վերաբերում է ոչ իրացման նպատակով ձեռքբերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաներին: Հետևաբար, գրությամբ ներկայացված դեպքում, եթե տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում տրանսպորտային միջոցի տեսակը նշված է որպես բեռնամարդատար, ապա ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթը կիրառելի չէ և այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.07.2021
N 220
Իրազեկման թերթիկ